Անձնական վարորդ
MM Mining
Նկարագրություն
«ՄՄ Մայնինգ» ընկերությունը փնտրում է հմուտ, փորձառու և պատասխանատու անձնական վարորդ։
Պարտականություններ
- Ապահովել ղեկավարի և նրա ընտանիքի անդամների տեղաշարժը,
- Խստիվ պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները,
- Մեքենան պահպանել կանոնավոր վիճակում՝ մաքուր, տեխնիկապես պատրաստ շահագործման համար,
- Ապահովել մեքենայի տեխնիկական անվտանգությունը,
- Լինել հասանելի օրվա ցանկացած ժամի,
- Կատարել ղեկավարի հանձնարարությունները,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Վարորդական իրավունք՝ «B», «C» կարգի,
- Անձնական վարորդի առնվազն 3 տարվա փորձ
- Վարորդական փորձ՝ առնվազն 10 տարվա,
- Մեքենաների և դրանց տեխնիկական սպասարկման տարրերի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն։
MM Mining ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով զարգացնել շինարարության ոլորտը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգյաներ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցված մոտեցումներ:Այսօր ընկերությունը զարգանում է մի շարք հեռանկարային շինարարական ծրագրերով՝ ներդրումներ կատարելով ինչպես տեխնոլոգիական արդիականացման, այնպես էլ մարդկային ռեսուրսների զարգացման մեջ: