
Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետ
Nairi Insurance ILLC
Նկարագրություն
Նաիրի ինշուրանս ԱՍՊԸ-ն փնտրում է Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետ` մեր թիմին միանալու և այն էլ ավելի արդյունավետ և հաճախորդամետ դարձնելու համար:
Պարտականություններ
- Իրականացնել Անձնական հայտերի վարչությանը ներկայացված փաստաթղթերի հավաքագրում, ուսումնասիրություն՝ համագործակցելով Բժիշկ-փորձագետերի հետ,
- Իրականացնել Ընկերությանը ներկայացված ապահովագրական հայտերի/դիմումների կարգավորում,
- Իրականացնել Անձնական հայտերի կարգավորմանն առնչվող տեղեկատվության հաշվառում և համապատասխան ծրագրային կցում,
- Դիմումների վճարման հանձնարարականների կազմում և որոշումների ծանուցում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- արագ սովորելու ունակություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- հաղորդակցվելու և հասկանալի արտահայտվելու ունակություն,
- տեխնիկական հմտությունների /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/ տիրապետում,
- աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում ու սեղմ ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
- սթրեսակայունություն, բարձր մոտիվացվածություն,ժամանակի կառավարման հմտություն,
- օտար լեզուների իմացությունը կդիտարկվի՝ որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից ուրբաթ, 09։00-18։00
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին։ 2008 թվականին Ընկերությունն անվանափոխվել է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ։
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի «Մեզ հետ ապահով է» կարգախոսը հստակ բնորոշում է Ընկերության առաքելությունը, որը ոչ միայն կյանքի բնականոն ընթացքը խախտող պատահարի արձանագրումից հետո համապատասխան գործողությունների իրականացումը և ապահովագրության պայմանագրի համաձայն հաճախորդի կրած ֆինանսական վնասների փոխհատուցումն է, այլ նաև պատահարի ժամանակ իր հաճախորդին աջակցությունը` անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման և բարոյահոգեբանական օգնության ցուցաբերման միջոցով:
Իսկ մեր ընկերության մյուս արժեքն է աշխատակիցը, ով առաջ է տանում ընկերությունը։
Մենք գնահատում ենք մեր բոլոր աշխատակիցներին, նրանց համար ստեղծում հնարավորություն սովորելու, ցուցաբերելու նախաձեռնողականություն, և առաջ ընթանալու։ Մեր ղեկավարության 90 տոկոսը մեր աշխատակիցներն են, ովքեր կարողացել են իրենց կարիերան կառուցել մեր մոտ։ Միացեք մեզ, և դուք կհայտնվեք հնարավորությունների ու մասնագիտական զարգացման հետաքրքիր աշխարհում, կդառնաք հրաշալի ու միասնական թիմի անդամ, որտեղ դուք կարող եք ինքներդ շատ բան փոխել: