Get our free app. It won't take up space on your device

Ամրագրումների բաժնի աշխատակից

Median Hotel

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: 8 hour shift
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Tourism, Hospitality
Deadline:
7/8/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու և հաղորդակցվող աշխատակից՝ մեր հյուրանոցի ամրագրումների բաժնում աշխատելու համար։

Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, տիրապետում եք օտար լեզուների, ուշադրություն եք դարձնում մանրուքներին և ցանկանում եք զարգանալ միջազգային հյուրանոցային ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։

Հիմնական պարտականություններ

  • Ամրագրումների ընդունում և մշակում հեռախոսով, էլեկտրոնային փոստով և առցանց հարթակներով
  • Հյուրերին սենյակների, սակագների, ծառայությունների և հատուկ առաջարկների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրում
  • Ամրագրումների հաստատում և ճշտում հյուրերի հետ
  • Անհատական և խմբային ամրագրումների համակարգում
  • Հյուրերի հատուկ պահանջների գրանցում և փոխանցում համապատասխան բաժիններին
  • Ամրագրումների վերաբերյալ տեղեկատվության ճշգրիտ մուտքագրում և թարմացում հյուրանոցային համակարգերում
  • Հյուրերի հետ արդյունավետ և պրոֆեսիոնալ հաղորդակցության ապահովում
  • Լրացուցիչ ծառայությունների ներկայացում և վաճառքի աջակցություն
  • Սերտ համագործակցություն ընդունարանի, վաճառքների և հյուրերի սպասարկման բաժինների հետ

Հմտությունները

  • Տիրապետել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին
  • Ունենալ լավ հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ
  • Ուշադիր լինել մանրուքների նկատմամբ և կարողանալ աշխատել մեծ տեղեկատվության հետ
  • Արագ կողմնորոշվում և արդյունավետ աշխատանք դինամիկ միջավայրում
  • Ունենալ պատասխանատվության բարձր զգացում
  • Համակարգչային գրագիտությունը պարտադիր է
  • Հյուրանոցային ոլորտում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Մենք առաջարկում ենք

  1. Մրցունակ աշխատավարձ
  2. Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր
  3. Կարիերայի աճի և մասնագիտական առաջխաղացման հնարավորություն
  4. Աշխատանք միջազգային չափանիշներին համապատասխան 4-աստղանի հյուրանոցում
  5. Մասնագիտական վերապատրաստումներ և շարունակական ուսուցում
  6. Անվճար սնունդ աշխատանքային ժամերին
  7. Անվճար սուրճ և թեյ

Աշխատանքի վայրը` Median Hotel City Center Yerevan 75 Եզնիկ Կողբացի փողոց, Երևան

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը :

Միացե՛ք Median Hotel City Center Yerevan-ի թիմին և զարգացրե՛ք Ձեր կարիերան Հայաստանի հյուրանոցային ոլորտի առաջատար մասնագետների հետ։

Company օverview
address
Address
Եզնիկ Կողբացու փողոց 75, Երևան, Հայաստան
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 77 550557

Հայաստանի հմայիչ մայրաքաղաք Երևանի հենց սրտում ձեզ է ողջունում Է Մեդիան հոթելը: Հաշվի առնելով հյուրընկալության բոլոր նրբություններն ու ավանդույթները և հիմնվելով սեփական հաջող փորձի վրա` մեր պրոֆեսիոնալ թիմի հետ միասին մենք ստեղծել ենք միաջազգային որակին և չափանիշներին համապատասխանող սպասարկում` ապահովելով բարձր որակի և ցածր արժեքի կատարյալ ներդաշնակություն: Այն նորաոճ հոթել է. որն իր յուրաքանչյուր սենյակի նրբաճաշակ ինտերիերով ապահովում է իդեալական ստեղծագործական և կացության միջավայր:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media