
Ամրագրման բաժնի աշխատակից
Opera Suite Hotel
Նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ է ամրագրման բաժնի աշխատակից։
- Դիտարկել ամրագրումների ժամանակացույցերը ինչպես նաև չեղարկումները և ոչ-շոուները,
- Վերստուգել փոփոխությունները ամրագրումների և կառավարել փոխանակումներն ու վերադարձումները:
Պարտականություններ
- Կատարել ամրագրումներ և աջակցել հաճախորդներին՝ պլանավորման և ամրագրման գործընթացում,
- Տեղյակ լինել բոլոր ծառայություններից և խթանել վաճառքը,
- Սենյակների կատեգորիաների կամ հատուկ փաթեթների վաճառք,
- Պատասխանել մուտքային զանգերին և հաճախորդի հարցումների և բողոքների համար բավարար պատասխաններ տալ:
Պահանջներ
- Կրթությունը՝ բակալավր/մագիստրոս,
- Աշխատանքային փորձը՝ 1-3 տարի,
- Պարտադիր հմտությունները՝ անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Ցանկալի հմտությունները՝ ուշադրություն մանրուքներին:
Opera Suite Hotel-ը սյութ դասի նրբաճաշակ ու հարմարավետ հյուրանոց է Երևանի կենտրոնում: Տեղակայված լինելով աշխարհի ամենահին, բայց ժամանակակից քաղաքներից մեկում՝ այն նոր շունչ է հաղորդում միջավայրին և ապահովում է անմոռանալի հանգիստ: Այն ունի բոլոր անհրաժեշտ պայմաններն ինչպես ընտանեկան, այնպես էլ գործնական ճամփորդությունների համար: