Get our free app. It won't take up space on your device

Ալկոհոլային խմիչքների շշալցման արտադրամասի գլխավոր մեխանիկ

Կոնյակի և գինիների արտադրության խոշոր ընկերություն

Industry: Production, Operations, Manual Labor, Sanitation
Deadline: 4/9/2023
City: Yerevan
Employment type: Full time
Work experience: Mid level

Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում ալկոհոլային խմիչքների շշալցման արտադրամասի գլխավոր մեխանիկի։

Պարտականություններ

• Ալկոհոլային խմիչքների շշալցման գծերի հետ աշխատանքի ամբողջական ցիկլ;

• Ալկոհոլային խմիչքների շշալցման սարքավորումների կարգավորում, կոնֆիգուրացիա և սպասարկում;

• Ալկոհոլային խմիչքների խոշոր արտադրության համար արտադրական սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում;

• Նվազագույնին հասցնել սարքավորման պարապուրդը;

• Ընթացիկ և պլանավորված աշխատանքների կազմակերպում և իրականացում;

• Սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանում;

• Անվտանգության կանոնների պահպանում։

Պահանջներ

• Տեխնիկական կրթություն;

• Աշխատանքային փորձ որպես մեխանիկ կամ արտադրական սարքավորումների մեխանիկ-կարգավորող (ջրի շշալցման գիծ);

• Ժամանակակից արտադրական սարքավորումների սպասարկման և վերանորոգման փորձ;

• Արդյունաբերական սարքավորումների տեղադրման, էլեկտրոմոնտաժման փորձը ողջունելի է;

• Էլեկտրիկայի մասին գիտելիքներ;

• Ջրի պատրաստման, ջրի մաքրման, կեղտաջրերի համակարգերի իմացությունը ողջունելի է;

• Պատասխանատվություն, մարդամոտություն, սթրեսակայունություն, ինքնակազմակերպվածություն, ոչ կոնֆլիկտային:

Պայմաններ

• Սոցիալական ապահովություն. աշխատանքային օրենսդրությանը համապատասխան զբաղվածություն, կայուն աշխատավարձ (աշխատավարձ + ամսական KPI), հիվանդության արձակուրդ և վճարվող արձակուրդ;

• Շահավետ հեռանկար՝ զարգացում դինամիկ ընկերությունում, պրոֆեսիոնալների թիմում կարիերա կառուցելու հնարավորություն;

• Աշխատանքային գրաֆիկ 5/2;

• Աշխատանք՝ ժամանակակից, հարմարավետ գրասենյակում;

• Կորպորատիվ բջջային կապ։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմե ուղարկելով ինքնակենսագրական (CV) նշված էլ․ հասցեին։

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

apply242598@job.am