Get our free app. It won't take up space on your device

«Ակվատեկ» համալիրի կառավարիչ

Ակվատեկ համալիր

Industry: Executive, Upper Management
Deadline: 12/19/2022
City: Yerevan
Employment type: Full time
Work experience: Senior

Նկարագրություն

«X-Group»-ն աշխատանքի է հրավիրում «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրի կառավարչի։

Պարտականություններ

  • Պատասխանատու լինել համալիրի ֆինանսատնտեսական գործունեություն համար,
  • իրականացնել համալիրի աշխատանքների պլանավորում և կազմակերպում,
  • մշտապես ուսումնասիրել շուկայական գները, որոշել և սահմանել համալիրի ճիշտ գնային քաղաքականություն,
  • մշտապես սերտ համագործակցել այլ ձեռնարկությունների հետ, տանել ակտիվ աշխատանքներ՝ համալիրը հաճախորդներով համալրելու համար,
  • կազմակերպել կորպորատիվ վաճառքներ,
  • իրականացնել վերահսկողություն հաճախորդների շրջանում պարբերաբար անցկացվող հարցադրումների վերաբերյալ, կատարել վերլուծություններ և դրանց հիման վրա ներկայացնել բարելավումների հետ կապված ծրագրեր,
  • կազմել և իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն կազմակերպությունում հաճախորդների թվի ավելացմանը,
  • հետևել համալիրի տեխնիկական վիճակին և ժամանակին վերացնել բոլոր թերությունները,
  • հետևել աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանենների և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
  • տանել ակտիվ աշխատանքներ՝ կազմակերպության եկամուտներն ավելացնելու նպատակով,
  • կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ, ակցիաներ,
  • ապահովել հյուրերի համար բարձրակարգ հանգիստ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում, կառավարում), համապատասխան որակավորում և վերապատրաստման դասընթացների մասնակցություն,
  • թիմում արդյունավետ աշխատելու և աշխատակիցների թիմ ղեկավարելու կարողություն,
  • ղեկավար պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • գերազանց կազմակերպչական հմտություններ,
  • օտար լեզուների իմացություն,
  • պատասխանատվության բարձր զգացում, պատրաստակամություն, սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողություն,
  • ժամանակի կառավարման հմտություն,
  • գրագետ խոսք, բարեհամբույր մոտեցում,
  • բանակցությունների վարման գերազանց ունակութուն,
  • զարգացած անալիտիկ մտածողություն և գործելաոճ,
  • համակարգչային ծրագրերի տիրապետում,
  • ընդհանուր գիտելիքներ տարբեր հարթակներում գովազդի կազմակերպման ուղղությամբ,
  • նախագծերի ռազմավարության ստեղծման և կառավարման ունակություն։

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

[email protected]