Get our free app. It won't take up space on your device

Ակտիվ վաճառքի գործակալ ք․ Գորիս

Ucom

Industry: Customer Support, Client Care
Deadline: 2/22/2025
City: Goris
Employment type: Part Time, Flexible
Salary:
Monthly 150,000-250,000 ֏
Work experience: Not required
Students will also be considered

Նկարագրություն

Փնտրո՞ւմ ես ճկուն գրաֆիկով աշխատանք, որը կարող ես համատեղել ուսման հետ.

միացիր մեզ՝ որպես Ակտիվ վաճաքի գործակալ ք․ Գորիսում

Որո՞նք են հիմնական աշխատանքային պարտականությունները.

  • Այցելել նախապես տրված հասցեներ և պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել Ucom-ի ծառայությունները, սակագնային պլանները, հատուկ առաջարկները և պրոմո ակցիաները
  • Կնքել պայմանագրեր, ներկայացնել շաբաթական հաշվետվություններ

Դիմի՛ր հիմա, եթե

  • Հաղորդակցումը քո ուժեղ կողմերից է
  • Հայերենին տիրապետում ես շատ լավ, ունես ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն
  • Աշխատասեր ես և արագ ես կողմնորոշվում
  • Սիրում ես թիմային աշխատանք և ունես պատասխանատվության բարձր զգացում

Ի՞նչ առավելություններ կունենաս՝ աշխատելով Ucom-ում

  • Ճկուն գրաֆիկով աշխատանք
  • Հնարավորություն համատեղելու ուսման կամ այլ աշխատանքի հետ
  • Բոնուսային գրավիչ համակարգ, որի շնորհիվ ակտիվ վաճառք իրականացնելու դեպքում կունենաս բարձր վարձատրություն
  • Կարիերայի աճի հնարավորություն կապի կանաչ օպերատորի հետ
  • Բժշկական ապահովագրություն, զեղչերից օգտվելու լայն հնարավորություններ և այլ արտոնություններ
Company օverview
address
Address
Davit Anhaght 8/4
address
Number of employees
1001+
Phone
Phone
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media