
Ակնաբուժական ծառայության ղեկավար
«Վարդանանց» ՆԲԿ
Փնտրո՞ւմ եք, արդյոք, հնարավորություն՝ իրականացնելու կառավարչական Ձեր ներուժը ժամանակակից և հավակնոտ թիմում:
Մենք՝ «Վարդանանց» բժշկական կենտրոնում, փնտրում ենք ակնաբուժության բաժնի երիտասարդ, բայց փորձառու ղեկավար, ով պատրաստ է ոգեշնչել, զարգացնել և առաջնորդել բարձրակարգ մասնագետներին:
- Ստեղծեք բժշկության ապագան: Մեզ մոտ Դուք կկարողանաք ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, բարելավել գործընթացները և նպաստել մեր հիվանդների կյանքի որակի բարելավմանը:
- Զարգացեք մեզ հետ: Մենք աջակցում ենք կարիերային և մասնագիտական աճին, առաջարկում մասնակցություն բացառիկ ծրագրերին և հնարավորություն՝ սովորելու լավագույն մասնագետներից:
- Եղեք այն մշակույթի մասնիկը, որտեղ գնահատվում է յուրաքանչյուրի ներդրումը: Մենք հավատում ենք, որ ներշնչված ղեկավարը կարող է վերափոխել բժշկությունը և կառուցել ուժեղ թիմ, որտեղ կարևոր է յուրաքանչյուր աշխատակիցը:
Աշխատանքի վայրը՝ Երևան, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։
Սոցփաթեթ
- Առողջության ապահովագրություն,
- Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն։
Պահանջներ
- Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, ցանկալի է որպես ծառայության ղեկավար կամ ղեկավարի տեղակալ,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն։
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժնի վարիչի հիմնական պարտականությունները ներառում են՝
1. Բաժնի աշխատանքի կազմակերպում
- Ակնաբուժական բաժնի շուրջօրյա և պլանային աշխատանքի կազմակերպում,
- Աչքի հիվանդությունների ախտորոշման չափորոշիչների և բուժման աշխատանքային գործընթացների, մշակում և ներդրում,
- Բաժնի և կենտրոնի մյուս ստորաբաժանումների միջև արդյունավետ փոխգործակցության համակարգում:
2. Բժշկական անձնակազմի կառավարում
- Ակնաբույժների, բուժքույրերի և այլ աշխատակիցների ատեստավորում և կրթում,
- Կենտրոնում հաստատված բժշկական էթիկայի և մասնագիտական ստանդարտների (բարեպաշտության կանոնների) պահպանման վերահսկում,
- Անձնակազմի աշխատանքի ժամանակացույցի մշակում, նրանց մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման կազմակերպում:
3. Բժշկական օգնության որակի վերահսկողություն
- Աչքի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման որակի ապահովում,
- Ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդների ներդրում և վերահսկողություն,
- Բաժնի գործունեության կանոնավոր ստուգումների և աուդիտի իրականացում՝ ախտորոշման ու բուժման որակի չափորոշիչների ապահովման նպատակով:
4. Ֆինանսական և ռեսուրսային կառավարում
- Մասնակցություն բաժնի բյուջեի կազմմանը և դրա կատարման վերահսկողություն,
- Բժշկական սարքավորումների, ծախսային նյութերի և դեղերի բավարար քանակի ապահովում,
- Բժշկական սարքավորումների և նյութերի արդյունավետ օգտագործման վերահսկողություն:
5. Բժշկական փաստաթղթերի մոնիթորինգ և պահպանում
- Բժշկական փաստաթղթերի ճիշտ վարման ապահովում, ներառյալ՝ հիվանդների քարտերը, գրանցամատյանները և հաշվետվությունները,
- Հիվանդացության և բուժման արդյունքների վիճակագրական տվյալների վերլուծություն:
6. Աշխատանք հիվանդների և նրանց հարազատների հետ
- Հիվանդներին տրամադրվող բժշկական ծառայությունների որակի վերահսկողություն, խնդիրների և կոնֆլիկտային իրավիճակների լուծում,
- Հիվանդների տեղեկացվածության ապահովում՝ ախտորոշման, բուժման մեթոդների և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ,
- Հիվանդների խորհրդատվությունների և բուժզննումների կազմակերպում և վերահսկում:
7. Գիտամեթոդական գործունեություն
- Ակնաբուժության ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների ներդրում,
- Մասնակցություն գիտական հետազոտություններին, գիտական հոդվածների հրապարակմանը, գիտաժողովներում արդյունքների ներկայացմանը,
- Աշխատակիցների կրթության կազմակերպում, մասնակցություն ներքին և արտաքին ուսումնական գործընթացներին:
8. Փոխգործակցություն բժշկական կենտրոնի ղեկավարության հետ
- Բաժնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների կանոնավոր պատրաստում ղեկավարության համար,
- Մասնակցություն բաժնի ռազմավարական պլանավորմանն ու զարգացմանը, աշխատանքի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- Ղեկավարության կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում և ներքին հաշվետվությունների պահպանում:
Ակնաբուժության բաժնի ղեկավարը պատասխանատվություն է կրում բաժնի աշխատանքների կազմակերպման, բժշկական օգնության որակի, նորմերին ու չափորոշիչներին համապատասխանության, ինչպես նաև անձնակազմի և ռեսուրսների կառավարման համար։ Նրա աշխատանքն անմիջական ազդեցություն է ունենում հիվանդների բուժման արդյունավետության և բժշկական կենտրոնում ակնաբուժության զարգացման վրա։
Եթե Դուք հավակնոտ եք, նախաձեռնող և պատրաստ եք պատասխանատվություն ստանձնել կենտրոնի առանցքային ուղղություններից մեկի զարգացման համար, մենք սպասում ենք Ձեզ:
Միասին մենք կարող ենք հասնել ավելիին:
Դարձեք փոփոխությունների առաջնորդ, ուղարկեք Ձեր ռեզյումեն հենց այսօր:
- Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, նշված էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Ակնաբուժական ծառայության ղեկավար»,
- Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2567 համարով,
- Մեր մասին մանրամասն՝ https://vardanants.am/hy/vacancies
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։
Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։