Get our free app. It won't take up space on your device

Ակադեմիայի մենեջեր

Pyunik Football Club

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior
Industry: Administrative, Clerical, Sport, Fitness
Students will also be considered
Deadline:
10/23/2026

Նկարագրություն

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն աշխատանքի է հրավիրում Ակադեմիայի մենեջերի, ով պատասխանատու է Ակադեմիայի վարչական աշխատանքների կազմակերպման և փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացման համար։

Պարտականություններ

  • Ակադեմիայի գործունեության հետ կապված փաստաթղթաշրջանառության կազմակերպում, վարում և վերահսկում։
  • Ֆուտբոլիստների և/կամ նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ կնքվող պայմանագրերի, համաձայնագրերի, դիմումների և այլ փաստաթղթերի նախապատրաստման ու ստորագրման գործընթացի կազմակերպում։
  • Պայմանագրերի գործողության ժամկետների հաշվառում և դրանց երկարաձգման կամ նոր պայմանագրերի կնքման անհրաժեշտության վերաբերյալ պատասխանատու անձանց ժամանակին տեղեկացում։
  • Ակադեմիայի գործունեությանը վերաբերող մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցում, փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին և դրանց կատարման ընթացքի վերահսկում։
  • Ակադեմիայի հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների և այլ հարցումների ընդունում, պատասխանում կամ համապատասխան պատասխանատու անձին փոխանցում։
  • Ֆուտբոլիստների և նրանց ծնողների հետ հաղորդակցության ապահովում։
  • Ակադեմիայի ֆուտբոլիստների ցուցակների, անձնական տվյալների և համապատասխան տվյալների բազաների վարում և պարբերական թարմացում։
  • Ակադեմիայի գործունեության վերաբերյալ պարբերական հաշվետվությունների, տեղեկանքների, ցուցակների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում ղեկավարությանը։
  • Ֆուտբոլիստների գրանցման, վերագրանցման, տեղափոխության և այլ վարչական գործընթացների համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման և հավաքագրման կազմակերպում։
  • Ակադեմիայի թիմերի, մարզիչների և ֆուտբոլիստների վերաբերյալ պահանջվող տեղեկատվության տրամադրում Ակումբի համապատասխան ստորաբաժանումներին
  • Փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային արխիվի վարում՝ ապահովելով փաստաթղթերի ամբողջականությունը, հասանելիությունը և պատշաճ պահպանումը։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
  • Փաստաթղթաշրջանառության կազմակերպման հմտություններ։
  • Պայմանագրերի և պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանքի կարողություն։
  • Համակարգչային գրագիտություն։
  • Տվյալների բազաների և էլեկտրոնային համակարգերի հետ աշխատանքի հմտություններ։
  • Հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն։
  • Հստակ ձևակերպված պարզ և բարեկիրթ խոսք։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (ոչ պրոֆեսիոնալ մակարդակի)։
  • Սովորելու և զարգանալու ցանկություն։

Company օverview
address
Address
Ծիծեռնակաբերդի 4/7
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 448488

«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992 թվականին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Ֆուտբոլի Բարձագույն Խմբի առաջնությունը։ Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմնադրման պահից մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել՝ «Փյունիկ»։ «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է՝ 14 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ Սուպերգավաթակիր։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Business trips
Business trips
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media