
Աջակցության մասնագետ (նաև գիշերային հերթափոխ)
gg
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
3/26/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Junior, Mid level
Նկարագրություն
Արի՛ gg թիմ՝ միասին կերտելու gg պատմությունը։ Փնտրում ենք թիմակիցների Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Ստեփանակերտում, ովքեր կդառնան մեր գաղափարների ու երազանքների կրողը՝ մեզ հետ կիսելով մեր ճանապարհը և իրենց ոգեշնչումն ու եռանդը ներդնելով նոր բարձունքների նվաճման գործում։
Պարտականություններ
- Տեխնիկական աջակցություն զանգերի, նամակագրության միջոցով կամ առերես
- Նոր օգտատերերի ներգրավում փորձված (նաև անհայտ 😀) միջոցներով
- Աշխատանք առկա և նոր օգտատերերի հետ
- Պատվերների վերահսկում և մշակում
Անհրաժեշտ հմտություններ՝
- Հարցերին համբերատար և դրական մոտեցում
- Մայրենի լեզվի գերազանց իմացություն
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Ճկուն մտածելակերպ
- Ողջունելի, բայց ոչ պարտադիր է աշխատանքային փորձի առկայությունը վաճառքների կամ սպասարկման ոլորտում
- Թիմային աշխատանք
- ՊԱՐՏԱԴԻՐ է եռանդն ու ցանկությունը՝ լինելու մեծ փոփոխությունների մասը
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել նշված էլ․հասցեին։
How to apply?