Get our free app. It won't take up space on your device

Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) (ծածկագիր՝ 1-2․2-14)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Industry: Government, Non Commercial
Deadline: 11/29/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Job posting has expired

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • «իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • պաշտոնի լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, պետական-իրավական հարաբերությունների ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշմանև իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն,
  • ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (կարդում և կարող է բացատրվել),
  • անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Փորձագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • մասնակցում է Հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների նախապատրաստական աշխատանքներին, կարող է ներկա գտնվել Ազգային ժողովի նիստերին, մասնակցում է Հանձնաժողովի հերթական նիստերի, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված Հանձնաժողովի արտահերթ նիստերի օրակարգերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև նիստերի նախապատրաստման և կազմակերպման այլ աշխատանքներին,
  • մասնակցում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունների քաղվածքների մշակմանը.,
  • իրականացնում է Հանձնաժողովի նախագահին դիմած քաղաքացիների ընդունելության մասնագիտական սպասարկման աշխատանքները, Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկներ Հանձնաժողովին ուղղված գրությունների պատասխանների վերաբերյալ, վերլուծում և ամփոփում է գրությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
  • մասնակցում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկների հրապարակման աշխատանքներին, ինչպես նաև կազմում և կայքում տեղադրում է այդ օրենքների նախագծերի առաջարկների ամփոփաթերթերը,
  • մասնակցում է օրենսդրական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խմբերի աշխատանքներին, ինչպես նաև Հանձնաժողովի իրավասությանը վերապահված օրենքների նախագծերի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկների ամփոփաթերթերի և այլ փաստաթղթերի կազմման աշխատանքներին։

Մրցույթը կկայանա 2022թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29 նոյեմբերի 2022թ.:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106:

* * *

Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
  • պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
  • մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.
  • անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով:

Spread the word! Share this job on social media