
Ագրոնոմ
Agrimatco Armenia
Նկարագրություն
Փնտրում ենք Ագրոնոմ, ով ունի ագրոնոմիայի, ագրոնոմիական փորձարկումների, գրանցումների, խորհրդատվությունների փորձառություն՝ սերմերի, պեստիցիդների և պարարտանյութերի ոլորտներում։ Հաջողակ թեկնածուն կարևոր դեր է խաղալու կազմակերպության կողմից վաճառվող ապրանքատեսականու ընդլայման, զարգացման և գրանցան գործըթացների մեջ, ինչպես նաև աջակցելու է վաճառքի թիմին և հաճախորդներին՝ տրամադրելով տեխնիկական խորհրդատվություն։
Պարտականություններ
- Իրականացնել և վերահսկել սերմերի, պեստիցիդների և պարարտանյութերի փորձարկումները՝ ապահովելով համապատասխանություն ՀՀ օրենսդրությանը և գիտական չափանիշներին,
- Իրականացնել ապրանքների գրանցման գործընթացը՝ համակարգելով տվյալների հավաքագրումը, դոսյեյի պատրաստումը և հաղորդակցումը գրանցող մարմինների հետ,
- Պլանավորել և կազմակերպել միջոցառումներ, ներառյալ դաշտային ցուցադրություններ, ապրանքատեսականու պրեզենտացիաներ և խորհրդատվական ծառայություններ՝ ապրանքատեսականու վաճառքը խթանելու նպատակով,
- Ստեղծել և պահպանել ամուր գործարար կապեր մեծ գյուղատնտեսական նախագծերի (ջերմոցներ, մրգատու այգիներ) հետ՝ ապրանքատեսականու ուղղակի վաճառքը խթանելու նպատակով,
- Տրամադրել շարունակական տեխնիկական աջակցություն վաճառքի թիմին՝ ապահովելով ապրանքատեսականու կիրառման բարձր արդյունավետություն և հաճախորդների պահանջների բավարարում,
- Համագործակցել վաճառքի թմի հետ՝ շուկայի նոր պահանջների բացահայտման և նոր ապրանքատեսականի ներկայացնելու նպատակով,
- Ապահովել տվյալների հավաքագրում և հաշվետվությունների ներկայացում,
- Ապահովել ամուր աշխատանքային հարաբերություններ մատակարարների հետ՝ տեխնիկական տեղեկատվության փոխանակման և ապրանքատեսականու զարգացման նպատակով,
- Հետևել մրցակիցների գործունեությանը և շուկայի զարգացումներին,
- Աջակցել մատակարարման շղթայի և առևտրային պլանավորմանը՝ հետևելով արտադրանքի պահանջարկին և պաշարների ծավալներին,
- Աջակցել ներմուծման գործընթացին՝ աշխատելով վերահսկող և մաքսային մարմինների հետ։
Պահանջներ
- Բակալավրի աստիճան գյուղատնտեսության, բույսերի պաշտպանության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 5–7 տարվա փորձ ագրոնոմիայի ոլորտում,
- Գործնական փորձ սերմերի, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի հետ,
- Ագրոնոմիական նախագծերի և վերահսկող մարմինների հետ աշխատելու փորձ,
- Դաշտային փորձարկումներ անցկացնելու և փորձարկումների հաշվետվություններ մշակելու փորձ,
- Անգլերենի և ռուսերենի լավ տիրապետում,
- ՀՀ մարզերում հաճախակի ճանապարհորդելու պատրաստակամություն,
- Վարորդական իրավունքի առկայություն։
Անհրաժեշտ հմտություններ
- Սերմերի, պարարտանյութերի և պեստիցիդների խորը տեխնիկական գիտելիքներ,
- Կարգավորող և գրանցման գործընթացների հասկացողություն,
- Դաշտային փորձարկումներ նախագծելու և իրականացնելու ունակություն,
- Դաշտային ցուցադրություններ, ֆերմերային միջոցառումներ և տեխնիկական դասընթացներ կազմակերպելու հմտություններ,
- Բարձր մակարդակի հաղորդակցման և անձնային հմտություններ,
- Ռազմավարական և վերլուծական մտածողություն՝ տվյալները գործողությունների վերածելու ունակությամբ,
- Համագործակցության հմտություններ տարբեր բաժինների (տեխնիկական, առևտրային, մատակարարման շղթա) հետ,
- Ղեկավարական հմտություններ,
- Թիմային աշխատանքի ունակություններ։
«Ագրիմատկո Արմենիա»-ն (հիմնադրված 2007թ.-ին) «Ագրիմատկո» ընկերությունների խմբի մի մասն է: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է՝ իրենց տնտեսության զարգացման համար ապահովել ֆերմերներին լավագույն արտադրատեսակներով, մասնավորապես հետևյալ ոլորտներում`
- Բույսերի պաշտպանություն,
- Պարարտանյութեր,
- Բանջարեղենի սերմեր,
- Գյուղատնտեսական գործիքներ:
«Ագրիմատկո Արմենիա»-ն հատուկ ուշադրություն է դարձնում ընկերության մասնագետների կողմից մասնագիտական խորհրդատվություններին՝ տեխնիկական սպասարկման ոլորտում ապրանքների և ծառայությունների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: