Ադմինիստրատոր(հանգստյան տուն Լոռվա մարզում)
Tezh Ler Resort
Նկարագրություն
"Թեժ լեռ" հանգստյան տունը, որը գտնվում է Դիլիջանից Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ում՝ սոճիների անտառում, փնտրում է երիտասարդ, ժպտերես, աշխույժ թիմակցի՝ ադմինիստրատորների թիմը համալրելու համար։ Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ և օգնել նրանց կազմակերպել իրենց հանգիստը լավագույնս, ապա այս աշխատանքը հենց Ձեզ համար է։
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը մեր էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։
Պարտականություններ
- ողջունել հյուրերին, կատարել հյուրերի մուտքի և ելքի հետ կապված բոլոր անհրաժեշտ գործողությունները
- տրամադրել տեղեկատվություն հանգստյան տան, սենյակների առկայության, արժեքների, մատուցվող ծառայությունների, վճարման եղանակների մասին
- իրականացնել վաճառք և ամրագրումներ, ընդունել վճարումներ
- պատասխանել հյուրերի հեռախոսազանգերին
- վարել նամակագրություն
- արձագանքել հյուրերի պահանջներին, ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն
Պահանջներ
- բարեկրթություն, գրագետ խոսք
- կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ
- ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն
- պատասխանատվության բարձր զգացում
- տարրական մաթեմատիկական գիտելիքներ
- օտար լեզուների իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 8։00-8։00
1 օր աշխատանքի, 2 օր հանգիստ
երկկողմանի տրանսֆերը Վանաձորից և սնունդն ապահովում է ընկերությունը
«Թեժ լեռ» հանգստյան տունը բաղկացած է 6 երկհարկանի շինություններից: Մեզ մոտ կան 32 հարմարավետ համարներ, այդ թվում ստանդարտ, դելյուքս, սյութ սենյակներ, դուպլեքս ապարտամենտներ և երկհարկանի քոթեջ: Հանգստյան տունը հավասարապես հարմարավետ է ինչպես ընտանիքով, այնպես էլ ընկերներով և մեծ խմբերով հանգստի համար: Այստեղ բնության հետ կարող են առանձնանալ նաև միայնակ հանգստի սիրահարները: Բոլոր սենյակները հատուկ ուշադրությամբ կահավորված և ձևավորված են հանգիստն առավել հարմարավետ դարձնելու միտումով՝ համալրված անհրաժեշտ պարագաներով: