Ադմինիստրատոր - Փաստաթղթաշրջանառության մասնագետ
Alias LLC
Նկարագրություն
Ալիաս հաշվապահական ընկերությունը փնտրում է Ադմինիստրատոր-Փաստաթղթաշրջանառության մասնագետ:
Պարտականություններ
- Նամակագրության վարում (էլ. փոստ, նամակներ),
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և արխիվացում,
- Փաստաթղթերի պատրաստում և ստորագրում էլեկտրոնային համակարգերում,
- Մուտքային և ելքային փաստաթղթերի մշակում, գրանցում և արխիվացում,
- Փաստաթղթերի պատրաստում առաքման համար,
- Տվյալների մուտքագրում և ֆայլերի կառավարում,
- Հաշվապահական փաստաթղթերի նախնական մշակում,
- Օգնություն հաշվետվությունների և հայտարարագրերի պատրաստմանը,
- Բանկային փաստաթղթերի մշակում,
- Աշխատանք հաշվապահական ծրագրերում,
Պարտադիր պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- MS Excel և MS Word ծրագրերի լավ իմացություն,
- AI-ի հետ աշխատանքի փորձ,
- Ռուսերեն լեզվի լիարժեք տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
Մենք առաջարկում ենք`
- Աշխատանք պրոֆեսիոնալ և ջերմ մթնոլորտում,
- Սովորելու և մասնագիտանալու հիանալի հնարավորություն,
- Մրցակցային աշխատավարձ (փորձին և ունակություններին համարժեք),
- Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի–Ուրբաթ, 10:00–18:00,
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները (CV) hr @alias.am էլ.հասցեին` վերնագրի դաշտում նշելով «Փաստաթղթաշրջանառության մասնագետ»:
Alias LLC is an Armenian consulting company. Established in 1997, the company provides tax consulting, accounting, outsourcing, HR and recruiting services for Armenian and foreign companies.