Ադմինիստրատոր-օպերատոր
Innova Management
Նկարագրություն
Innova Management ընկերությունը, որը մասնագիտացած է բազմաբնակարան շենքերի և համատիրությունների պրոֆեսիոնալ կառավարման մեջ, փնտրում է կազմակերպված և պատասխանատու ադմինիստրատորի։
Պարտականություններ
- Պատասխանել բնակիչների հարցերին և գույքագրել խնդիրները,
- Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն,
- Մուտքային և ելքային փաստաթղթերի կարգավորում,
- Պրեզենտացիաների պատրաստում և ադմինիստրատիվ աջակցություն,
- Գրասենյակի կազմակերպչական գործընթացների համակարգում։
Պահանջներ
- Գերազանց հաղորդակցման հմտություններ,
- Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ հաճախորդների հեռախոսային աջակցության ոլորտում (ցանկալի է),
- Word, Excel և PowerPoint,
- Համակարգչային ծրագրերի իմացություն, իսկ գերազանց իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Google Suits, Bit.ly, Mailchimp գործիքների իմացությունը առավելություն է և այլ հաստտիքներում դիտարկվելու հնարավորություն,
- Պատասխանատվություն, արագ կողմնորոշվելու և կազմակերպչական հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։00։
Մենք մասնագիտացած ենք բնակելի շենքերի և բնակելի համալիրների, հատկապես՝ ընդհանուր տարածքների բաժնային սեփականության արդյունավետ կառավարման և բարձրորակ սպասարկման մեջ։
Այսօր արդեն հաջողությամբ կառավարում և սպասարկում ենք խոշոր բնակելի թաղամասեր, ինչը վկայում է մեր փորձի, մասնագիտական մոտեցման և վստահելի գործընկեր լինելու մասին։