Ադմինիստրատոր (գրասենյակի)
Kid Sport LTD
Նկարագրություն
Kid Sport ընկերությունը փնտրում է Ադմինիստրատորի։
Պարտականություններ
- Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում,
- Նամակագրություն,
- Փաստաթղթերի սկան, պրինտ, կազմում և վարում,
- Հեռախոսազանգերի պատասխանում, բաշխում, ուղղորդում համապատասխան մասնագետի,
- Հյուրերի ընդունելության կազմակերպում, սուրճի պատրաստում, հյուրասիրությունից հետո հավաքում, մաքրում,
- Պրեզենտացիաների, ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքներ,
- Տնօրենի հանդիպումների համաձայնեցում, կանոնակարգում,
- Փաստաթղթերի տեղափոխում անհրաժեշտ հասցեով, փոստով ուղարկում և այլն,
- Գրասենյակի տեխնիկական սարքավորումների, անհրաժեշտ գրենական և այլ նյութական պարագաների և այլ ռեսուրսների ապահովումը, առաջացած տեխնիկական խնդիրների լուծումը,
- Կորպորատիվ նվերների նվիրման ցուցակների կազմում, նվերների գնման և բաժանման գործընթացի կազմակերպում, վերահսկում,
- Ընկերության ստորաբաժանումների միջև հաղորդակցության և էֆեկտիվ աշխատանքի կազմակերպում,
- Տնօրինության ուղղակի հանձնարարությունների կատարում և կազմակերպում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենի գրագետ բանավոր և գրավոր խոսք, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Բանակցություն վարելու, գրագետ հաղորդակցման հմտություններ,
- MS Office փաթեթի իմացություն, ներառյալ Word, Excel,
- Ճշտապահություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Սթրեսակայունություն,
- Պատասխանատվության զգացում,
- Աշխատանքային փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
- 5 օրյա աշխատանքային գրաֆիկ,
- Աշխատաժամեր՝ 09:00-18:00,
- Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 15-ը,
- Հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Ձորափի 70/3
- Հեռ․՝ 041 58 11 18
Kid Sport ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2020 թվականին՝ Հայաստանում ներկայացնելով խաղահրապարակների և մարզահրապարակների կառուցման նոր մշակույթ և նորարարական լուծումներ։
Ընկերությունը կառուցում է ներառական հանրային խաղահրապարակներ, մարզահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր, թենիսի կորտեր, ատրակցիոնների պարկեր ամբողջությամբ՝ հաշվի առնելով պատվիրատուի նախասիրությունները և պահպանելով միջազգային անվտանգության և որակի ստանդարտները։
Kid Sport-ը, առաջարկելով միայն բարձրորակ ГОСТ, ISO, TUV հավաստագրեր ունեցող սարքեր, ներկայացնում է Հայաստանում միայն 20+ տարի արտադրական փորձ ունեցող բրենդեր և հանդիսանում է աշխարհահռչակ Kompan (Դանիա), Romana, Elmaf, Leber, Proludic (ֆրանսիա), Glasdon (Անգլիա), Красивый город բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Ընկերության կարգախոսն է` «Անվտանգություն և որակ», ինչը լիովին արտացոլում է գործունեության մոտեցումը․
- բարձրակարգ, էկոլոգիապես մաքուր և երկարատև օգտագործման համար նախատեսված խաղահրապարակի, մարզահրապարակի գույք և այլ խաղասարքեր,
- միայն հավաստագրված, փոշեներկված, ցինկապատ և էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործում,
- միջազգային անվտանգության ստանդարտներին համապատասխան նախագծերի կազմում,
- միջազգային անվտանգության ստանդարտներին համապատասխան տեղադրման աշխատանքների կատարում,
- բարձրորակ հավաստագրված նյութերով տարածքների ռետինապատում և արհեստական խոտածածկով ծածկման աշխատանքների կատարում,
- երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:
Ընկերությունն իրականացնում է նաև խաղասենյակների, խաղասրահների, սպորտ դահլիճների կառուցում՝ առաջարկելով լաբիրինթների, բատուտների, մանկական խաղային ատրակցիոնների և խաղային ապարատների լայն տեսականի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պրոեկտի առանձնահատկությունները:
Kid Sport-ի աշխատանքների մասին ավելին կարող եք գտնել ընկերության սոցիալական հարթակներում: