Ադմինիստրատոր / գրասենյակային աշխատանք
Նոր Փրոջեկտս ՍՊԸ
Նկարագրություն
"Նոր Փրոջեկտս" ՍՊ Ընկերությունը փնտրում է նոր թիմակից։
Պարտականություններ
- Արտահանման և ներմուծման փաստաթղթերի պատրաստում
- Տրանսպորտային ընկերությունների և պատվիրատուների հետ պայմանագրերի կնքում
- Ակտիվ նամակագրություն և բանակցությունների վարում մատակարարների և տրանսպորտային ընկերությունների հետ բեռնափոխադրման ժամկետների, արժեքների և այլ պայմանների շուրջ
- Բեռնափոխադրման լավագույն գին/որակ համադրության ապահովում
- Տրանսպորտային ընկերությունների հետ հետադարձ կապի պահպանում
- Ադմինիստրատիվ աշխատանքների իրականացում
Պահանջներ
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն (գրավոր և բանավոր)
- Համակարգչային ծրագրերի տիրապետում ( MS Office)
- Կազմակերպված,արագ, ճկուն և ճշգրիտ աշխատելու ունակություն, սթրեսակայունություն, պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում
- Վերջնաժամկետները պահպանելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքին դիմելու համար ինքնակենսագրականը կարող եք ուղարկել նշված էլ․ հասցեին։
Nor Projects ՍՊԸ-ն հիմնադրված լինելով 2018 թվականին, զբաղվում է տարբեր տեսակի կահույքների արտադրությամբ` խոհանոցի, ննջասենյակի, հյուրասենյակի, նախասրահի, գրասենյակի և այլն: Աշխատելով նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ մենք համագործակցում ենք այնպիսի աշխարհահռչակ բրենդների հետ ինչպիսիք են ECCO, Henderson, Geox, Carpisa: Գործընկերոջ նկատմամբ պատասխանատու մոտեցումը, նրա ակնկալիքներն ամենաբարձր մակարդակով բավարարելու միտումը , բիզնեսի կայունությունն ու թափանցիկությունը, արագ զարգացումը, մրցունակ գները և բարձրորակ արտադրանքը Nor Projects-ի հիմնական մրցակցային առավելություններն են։