Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատոր բժշկական կլինիկայում

Vitromed Medical Center

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly starting from 220,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level
Industry: Customer Support, Client Care, Medical, Health
Open to international applicants
Deadline:
10/23/2026

«Վիտրոմեդ» բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցման բարձր մշակույթ ունեցող ադմինիստրատորի։

Մենք փնտրում ենք աշխատակցի, ով կարողանում է հանգիստ և պրոֆեսիոնալ աշխատել տարբեր պացիենտների հետ, արագ կողմնորոշվել աշխատանքային իրավիճակներում և ապահովել ընդունարանի աշխատանքի ճշգրտությունն ու սպասարկման բարձր մակարդակը։

Հիմնական պարտականություններ

  • Դիմավորել և ուղղորդել պացիենտներին,
  • Կազմակերպել պացիենտների գրանցումները և բժիշկների ընդունելությունների ժամանակացույցը,
  • Տրամադրել հստակ և ամբողջական տեղեկատվություն կենտրոնի ծառայությունների, գների և կազմակերպչական ընթացակարգերի վերաբերյալ,
  • Պատասխանել հեռախոսազանգերին, հաղորդագրություններին և էլեկտրոնային հարցումներին,
  • Վարել պացիենտների հետ կապված փաստաթղթերը,
  • Ձևակերպել պայմանագրեր, համաձայնություններ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր,
  • Աշխատել կլինիկայի տեղեկատվական համակարգում և ապահովել տվյալների ճիշտ մուտքագրումը,
  • Աշխատել դրամարկղի և վճարային տերմինալների հետ՝ ապահովելով ֆինանսական հաշվարկների ճշգրտությունը,
  • Համակարգել պացիենտի այցը տարբեր ստորաբաժանումների և մասնագետների միջև,
  • Պատշաճ կերպով արձագանքել բարդ կամ կոնֆլիկտային իրավիճակներին՝ անհրաժեշտության դեպքում հարցը փոխանցելով պատասխանատու աշխատակցին,
  • Պահպանել բժշկական գաղտնիությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և կենտրոնի ներքին ընթացակարգերը։

Պահանջներ

  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Ռուսերենի լավ իմացություն,
  • Անգլերենի իմացությունը՝ ցանկալի,
  • Պացիենտների կամ հաճախորդների սպասարկման փորձը՝ ցանկալի,
  • Բժշկական, հյուրընկալության, բանկային կամ բարձրակարգ սպասարկման ոլորտի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Համակարգչային ծրագրերի վստահ օգտագործում,
  • Դրամարկղի և վճարային տերմինալների հետ աշխատելու պատրաստակամություն,
  • Գրագետ բանավոր և գրավոր խոսք,
  • Արագ սովորելու և միաժամանակ մի քանի աշխատանքային գործընթաց վերահսկելու կարողություն։

Անձնական հատկանիշներ

Մենք հատկապես կարևորում ենք՝

  • պատասխանատվությունը և ճշտապահությունը,
  • բարձր աշխատանքային մշակույթը,
  • բարեկիրթ և հարգալից հաղորդակցումը,
  • սթրեսային իրավիճակներում ինքնատիրապետումը,
  • ուշադրությունը մանրուքներին,
  • կազմակերպվածությունը,
  • նախաձեռնողականությունը՝ սեփական լիազորությունների սահմաններում,
  • թիմային աշխատանքի կարողությունը։

Մենք առաջարկում ենք

  • կայուն աշխատանք զարգացող բժշկական կենտրոնում,
  • հստակ աշխատանքային գործընթացներ և պատասխանատվության շրջանակ,
  • մասնագիտական ուսուցում և աջակցություն աշխատանքի սկզբնական փուլում,
  • աճի և զարգացման հնարավորություն,
  • մրցունակ աշխատավարձ և աշխատանքային պայմաններ։

Եթե ցանկանում եք միանալ «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնի թիմին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը։

Միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Այասի փողոց 10/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
010750085

«Վիտրոմեդ» բժշկական կենտրոնը Երևանում գործող բազմապրոֆիլ կլինիկա է՝ ավելի քան 15 տարվա փորձով։ Մեր առանցքային ուղղություններից է վերարտադրողական բժշկությունը․ կենտրոնի մասնագետների օգնությամբ լույս աշխարհ է եկել ավելի քան 7 000 երեխա։

Կլինիկայի հիմնական ուղղություններն են՝

  • Անպտղության ախտորոշում և բուժում,

  • Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) և օժանդակ վերարտադրողական այլ տեխնոլոգիաներ,

  • Վիրաբուժական ծառայություններ,

  • Մեծահասակների պոլիկլինիկական բուժօգնություն։

Մեր աշխատանքում կարևորում ենք բուժօգնության որակը, բժշկական էթիկան և պացիենտի նկատմամբ հարգալից ու պատասխանատու վերաբերմունքը։

«Վիտրոմեդ»-ի թիմում գնահատում ենք մասնագիտական պատրաստվածությունը, պատասխանատվությունը, թիմային համագործակցությունն ու շարունակական զարգացումը։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media