Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատոր

MaryClinic

Location: Arabkir, Yerevan
Salary:
Monthly 170,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Medical, Health
Deadline:
12/21/2026

Նկարագրություն

MaryClinic ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնը իր նորաբաց մասնաճյուղում աշխատելու համար փնտրում է բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ադմինիստրատորի։ Մասնաճյուղը գտնվում է նորակառույց Գրիբոյեդով պարկ թաղամասի առաջին հարկում՝ Գրիբոյեդով 17 հասցեում։

Պարտականություններ

  • Բուժառուների ջերմ դիմավորում, ուղեկցում և հյուրընկալ մթնոլորտի ապահովում կլինիկայում,
  • Մուտքային զանգերի պատասխանում և ելքային զանգերի իրականացում (այցերի հիշեցումներ, հետադարձ կապի ապահովում),
  • Կլինիկայի հեռախոսահամարին (WhatsApp, Viber, Telegram) ստացվող նամակների օպերատիվ և գրագետ պատասխանում,
  • Բժիշկների աշխատանքային գրաֆիկների համակարգում և այցերի հստակ պլանավորում,
  • Կլինիկայի ներքին բժշկական ծրագրի վարում (բուժառուների տվյալների գրանցում և թարմացում),
  • Բուժառուների հետ համապատասխան պայմանագրերի կնքում,դրամարկղի վարում և հաշվառում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ սպասարկման ոլորտում (ստոմատոլոգիական կամ բժշկական ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),ռուսերենի և անգլերենի խոսակցական իմացություն՝ օտարերկրյա բուժառուների հետ ազատ հաղորդակցվելու համար,
  • Համակարգչային ծրագրերի (MS Word, MS Excel) և CRM համակարգերի տիրապետում,

Հավելյալ նշումներ

  • Առողջապահական արտոնություններ. Կլինիկայի բոլոր ծառայություններից օգտվելու 20% զեղչ ինչպես աշխատակցի, այնպես էլ նրա անմիջական ընտանիքի անդամների համար,
  • Զարգացում և թիմ. Մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների հովանավորում կլինիկայի կողմից, կորպորատիվ թիմբիլդինգներ և ջերմ, աջակցող աշխատանքային միջավայ,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Ֆիքսված մաքուր աշխատավարձ՝ 170000 դրամ, իսկ եռամսյա փորձաշրջանից հետո՝ նաև արդյունքներից կախված բոնուսային համակարգ,
  • 6-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից շաբաթ)՝ 3 օր՝ 10:00-19:00, 3 օր՝ 12:00-21:00։

Company օverview
address
Address
Առնո Բաբաջանյան փողոց 49/1
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 44 305050

"MaryClinic"-ը ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոն է: Բժշկական ոլորտում է արդեն 23 տարի: Ունի երկու մասնաճյուղ՝ Երևանում և Մարտունիում։ Երևանում՝ Կոմիտաս պողոտայում շուտով կբացվի նաև կլինիկայի 3-րդ մասնաճյուղը։

Կլինիկան համալրված է մասնագիտական ժամանակակից տեխնիկայով (համակարգչային տոմոգրաֆ, Zumax ատամնաբուժական մանրադիտակներ, ներբերանային սկաներ, 3D պրինտեր, թվային ռենտգեն՝ RVG, ZOOM 4, ցենտրիֆուգեր), ինչը թույլ է տալիս աշխատանքում ապահովել առավել արդյունավետ և որակյալ մոտեցումներ:

Ունի սեփական թվային ատամնատեխնիկական լաբորատորիան (CAD/CAM, CEREK, արտաբերանային սկաներ )։

Կլինիկայի թիմում աշխատում են ավելի քան 35 մասնագետներ ՝ իմպլանտոլոգներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, թերապևտներ, մանկական ստոմատոլոգ, բուժքույր-ասիստենտներ, ուղեկցող մենեջերներ, տեխնիկներ, մարքետինգի բաժին։

Մեր մասնագետները մշտապես մասնակցել ու մասնակցում են տեղական և միջազգային համագումարների ու կոնֆերանսների՝ կատարելագործելով իրենց գիտելիքներն ու փորձը։

Կլինիկայում մատուցվում են միայն բարձրորակ ծառայություններ․ ատամների էսթետիկ ռեստավրացիաներ, վինիրներ, լյումինիրներ, ամբողջական և ցիրկոնային կերամիկաներ, փափուկ հյուսվածքների և ոսկրային պլաստիկաներ, All on 4, All on 6 իմպլանտացիաներ, ատամներ 1 օրում՝ իմպլանտների անմիջական ծանրաբեռնմամբ ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Education reimbursement
Education reimbursement
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media