Ադմինիստրատոր
Usta Frunz
Նկարագրություն
«ՈՒՍՏԱ ՖՐՈՒՆԶ» բարբերշոփը փնտրում է ադմինիստրատոր։ Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, պատասխանատու և կազմակերպված եք ու ցանկանում եք աշխատել ակտիվ և ընկերական միջավայրում, ապա սիրով հրավիրում ենք միանալու «Ուստա Ֆրունզ» բարբերշոփի թիմին։
Պարտականություններ
-
Հաճախորդների գրանցումների կազմակերպում և ժամանակացույցի վարում
-
Հաճախորդների դիմավորում և սպասարկման գործընթացի համակարգում
-
Հեռախոսազանգերի և հաղորդագրությունների պատասխանում
-
Հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
-
Վճարումների ընդունում և համապատասխան գործարքների իրականացում
-
Բարբերշոփի առօրյա աշխատանքների կազմակերպմանն աջակցություն
Մեր ակնկալիքները՝
-
Հայերենի գերազանց իմացություն
-
Ռուսերենի և անգլերենի իմացություն
-
Հաղորդակցման լավ հմտություններ և բարեհամբույր վերաբերմունք
-
Պատասխանատվություն, ճշտապահություն և կազմակերպվածություն
-
Թիմում աշխատելու պատրաստակամություն
-
Նախնական աշխատանքային փորձ կամ մասնագիտական գիտելիքներ պարտադիր չեն։ Մենք սիրով կսովորեցնենք աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ և կօգնենք արագ ինտեգրվել թիմին։
Աշխատանքային պայմանները՝
-
Հասցե՝ «Ուստա Ֆրունզ» բարբերշոփ, Գայի պողոտա 3/4
-
Աշխատանքային ժամեր՝ 10:00–21:00
-
Գրաֆիկ՝ շաբաթական 3 - 4 օր (մանրամասները քննարկելի)
-
Աշխատավարձ՝ 8,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար
-
Բոնուսային համակարգ՝ հավելյալ տոկոս վաճառված ապրանքների վաճառքից
Ինչպե՞ս դիմել
Եթե ցանկանում եք միանալ «Ուստա Ֆրունզ» բարբերշոփի թիմին, կարող եք դիմել ստորև։