Ադմինիստրատոր
Premier Group
Աշխատանքի նկարագիր
Premier Clinic-ը հրավիրում է աշխատանքի ուշադիր, կազմակերպված և բարեհամբույր ադմինիստրատորների՝ կլինիկայի ընդունարանի աշխատանքն ու հաճախորդների այցելությունները համակարգելու համար։
Այս պաշտոնում Ձեր հիմնական նպատակը կլինի ապահովել հաճախորդի այցի սահուն ընթացքը՝ առաջին դիմումից և գրանցումից մինչև ընդունելություն, վճարման կազմակերպում և հաջորդ այցի համաձայնեցում։
Աշխատանքային պարտականություններ
- Ընդունել զանգերը, հաղորդագրություններն ու տեղում դիմումները, տեղեկացնել կլինիկայի ծառայությունների, գների և այցի պայմանների մասին։
- Գրանցել հաճախորդներին, հաստատել ու հիշեցնել այցերը, կազմակերպել հաջորդ այցերը, տեղափոխումներն ու չեղարկումները՝ համաձայնեցնելով մասնագետների գրաֆիկի հետ։
- Դիմավորել հաճախորդներին և կազմակերպել նրանց ժամանակին ընդունելությունը։
- Գրանցել կատարված ծառայություններն ու վճարումները և ապահովել համապատասխան փաստաթղթերի ամբողջականությունը։
- Գրանցել հաճախորդների բողոքներն ու հետադարձ կապի հարցերը և փոխանցել պատասխանատուներին։ Բժշկական հարցերն ուղղորդել մասնագետին։
- Օրվա ավարտին ղեկավարին ներկայացնել այցելությունների, վճարումների և չավարտված հարցերի հաշվետվությունը, իսկ ընթացիկ աշխատանքները փոխանցել հաջորդ հերթափոխին։
- Պահպանել հաճախորդների տվյալների գաղտնիությունը և կլինիկայի սպասարկման չափանիշները։
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
- Գրագետ բանավոր և գրավոր հաղորդակցություն հայերենով։
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
- Հաճախորդների հետ բարեհամբույր և հարգալից շփվելու կարողություն։
- Կազմակերպվածություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Համակարգչից և տվյալների գրանցման էլեկտրոնային համակարգերից օգտվելու հմտություններ։
- 1C և Altegio ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Միաժամանակ մի քանի առաջադրանք համակարգելու և առաջնահերթությունները ճիշտ որոշելու կարողություն։
- Լարված կամ դժգոհության իրավիճակներում հանգիստ և կառուցողական հաղորդակցվելու հմտություն։
- Թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության զգացում և գաղտնի տեղեկության հետ զգույշ աշխատելու պատրաստակամություն։
- Հաճախորդների սպասարկման, ընդունարանի կամ ադմինիստրատիվ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
Premier Group-ը Հայաստանում առաջատար դիստրիբյուտորական և խորհրդատվական ընկերություն է՝ էսթետիկ բժշկության, դերմատոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ գինեկոլոգիայի, պոդոլոգիայի, վերականգնողական բժշկության և SPA ոլորտներում։
Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին՝ «Elos Med» ՍՊԸ անվամբ, իսկ 2020 թվականին վերանվանվել է Premier Group։
Այսօր Premier Group-ը ներկայացնում է 50+ միջազգային բրենդ, որոնք ընտրված են՝ առաջնորդվելով առաջատար տեխնոլոգիաների, նորարարության, արդյունավետության և միջազգային բարձր չափանիշների սկզբունքներով։
Մեր պորտֆելն ընդգրկում է բժշկական սարքավորումներ, պրոֆեսիոնալ կոսմետիկա և մասնագիտացված կահույք, որոնք լայնորեն կիրառվում են Հայաստանի առաջատար կլինիկաներում և մասնագիտացված կենտրոններում։
Մենք ավելին ենք, քան պարզապես դիստրիբյուտոր։ Premier Group-ը միավորում է բժշկությունը, տեխնոլոգիաները, կրթությունն ու մասնագիտական զարգացումը՝ ստեղծելով էսթետիկ բժշկության ոլորտի համար ամբողջական և փոխկապակցված էկոհամակարգ։
Մեր նպատակն է բարձրացնել էսթետիկ բժշկության մակարդակը Հայաստանում՝ այն մոտեցնելով միջազգային չափանիշներին՝ ապահովելով առաջատար տեխնոլոգիական լուծումներ, շարունակական կրթություն և համալիր աջակցություն ոլորտի մասնագետներին ու կլինիկաներին։
Մենք առաջարկում ենք ոչ միայն միջազգային առաջատար արտադրանք, այլև մասնագիտական կրթություն և վերապատրաստում, տեխնիկական սպասարկում և աջակցություն, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ էսթետիկ բժշկության մարքեթինգի և կառավարման ոլորտներում։
Մեր հիմնական ուղղություններն են՝
- Premier Distribution & Consulting — բժշկական տեխնոլոգիաների, սարքավորումների, կոսմետիկայի և մասնագիտական խորհրդատվության ուղղություն
- Premier Clinic — էսթետիկ բժշկության ծառայություններ
- Premier Group Cosmetics — պրոֆեսիոնալ կոսմետիկայի ուղղություն
- Premier Academy — կրթական և մասնագիտական զարգացման հարթակ