Ադմինիստրատոր
AKCERN LLC
Նկարագրություն
«Ակցեռն Հոլդինգ»-ը փնտրում է ադմինիստրատոր։
Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող աշխատակցի, ով կզբաղվի ընկերության ադմինիստրատիվ աշխատանքների կազմակերպմամբ և ընթացիկ վարչական հարցերի համակարգմամբ։
Պահանջներ՝
- Հայերենի գերազանց իմացություն։
- Օտար լեզուների իմացություն՝ առնվազն միջին մակարդակով։
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
- Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում աշխատելու ունակություն։
- Համակարգչային ծրագրերի իմացություն։
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ, սակայն ցանկալի է։
Մենք առաջարկում ենք՝
- Մասնագիտական զարգացման հնարավորություն։
- Աշխատանքային բարենպաստ միջավայր։
- Երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։
📩 Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV):
Միացե՛ք մեր թիմին։
Ակցեռն Հոլդինգը հայաստանյան անշարժ գույքի շուկայում ծավալում է իր գործունեությունը 1993թ.-ից սկսած: Ներկայումս հոլդինգի
կազմում են անշարժ գույքի առք ու վաճառքով զբաովող հինգ լիիրավ ընկերություններ (սահմանափակ պատասխանատվությամբ),
իրավաբանական խորհրդատվությամբ, անշարժ գույքի գնահատման ծառայությամբ և նախագծա-շինարարական ծառայություններով
զբաղվող ընկերություններ: Ակցեռն հոլդինգի գործունեության ոլորտում են անշարժ գույքի հետ կապված ցանկացած տեսակի
գործարքներ' առք, վաճառք, վարձակալություն, բնակելի (բնակարաններ, տներ, առանձնատներ, հողամասեր, ամառանոցներ) և
առևտրային նշանակության (արտադրական օբցեկտներ), ինչպես նաև անշարժ գույքի գնահատում: Ի լրումն նշված ուղղությունների,
ընկերությունը վերջին տարիների ընթացքում մեծ հաջողություններ ունի շինարարության, ճարտարապետության և ձևավորման
(դիզայնի) ոլորտում: