Ադմինիստրատոր
Paragon Barbershop
Նկարագրություն
«ՊԱՌԱԳՈՆ» բարբերշոփը փնտրում է ավագ ադմինիստրատոր։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, պատասխանատու և կազմակերպված եք ու ցանկանում եք աշխատել ակտիվ և ընկերական միջավայրում, ապա սիրով հրավիրում ենք միանալու «Պառագոն» բարբերշոփի թիմին։
Հիմնական պարտականությունները
- Հաճախորդների գրանցումների կազմակերպում և ժամանակացույցի վարում
- Հաճախորդների դիմավորում և սպասարկման գործընթացի համակարգում
- Հեռախոսազանգերի և հաղորդագրությունների պատասխանում
- Հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
- Վճարումների ընդունում և համապատասխան գործարքների իրականացում
- Բարբերշոփի առօրյա աշխատանքների կազմակերպմանն աջակցություն
Մեր ակնկալիքները՝
- Հայերենի գերազանց իմացություն
- Ռուսերենի և անգլերենի իմացություն
- Հաղորդակցման լավ հմտություններ և բարեհամբույր վերաբերմունք
- Պատասխանատվություն, ճշտապահություն և կազմակերպվածություն
- Թիմում աշխատելու պատրաստակամություն
- Նախնական աշխատանքային փորձ կամ մասնագիտական գիտելիքներ պարտադիր չեն։
- Մենք սիրով կսովորեցնենք աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ և կօգնենք արագ ինտեգրվել թիմին։
Աշխատանքային պայմանները՝
- Հասցե՝ «Պառագոն» բարբերշոփ, Ղազար Փարպեցի 9
- Աշխատանքային ժամեր՝ 10:00–21:00
- Գրաֆիկ՝ շաբաթական 3 - 4 օր (մանրամասները քննարկելի)
- Աշխատավարձ՝ 12,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար
- Բոնուսային համակարգ՝ հավելյալ տոկոս վաճառված ապրանքների վաճառքից
Ինչպե՞ս դիմել
Եթե ցանկանում եք միանալ «Պառագոն» բարբերշոփի թիմին, կարող եք դիմել ստորև։