Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատոր

Babloyan shin

Location: Shengavit, Yerevan
Salary:
Monthly starting from 150,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Students will also be considered
Deadline:
9/13/2026

Նկարագրություն

Babloyan Shin շինարարական ընկերությունը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և զարգանալու պատրաստակամ գրասենյակի ադմինիստրատորի։

Հիմնական պարտականություններ

  • Ընկերության ընթացիկ փաստաթղթերի վարում, դասակարգում և պահպանում,

  • Պատվերների ընդունում, գրանցում և տվյալների թարմացում,

  • Excel-ում տվյալների մուտքագրում, աղյուսակների վարում և անհրաժեշտ հաշվետվությունների պատրաստում,

  • Մուտքային և ելքային նամակագրության վարում,

  • Հեռախոսազանգերի ընդունում և համապատասխան տեղեկատվության տրամադրում,

  • Հաճախորդների, գործընկերների և հյուրերի ընդունելության կազմակերպում,

  • Անհրաժեշտ տեղեկատվության փոխանցում ընկերության համապատասխան աշխատակիցներին,

  • Ընկերության ներքին աշխատանքային գործընթացների կազմակերպմանն աջակցություն։

Պահանջներ

  • Microsoft Excel-ի լավ իմացություն և տվյալների հետ աշխատելու հմտություն,

  • Համակարգչային իմացություն,

  • Հայերեն գրագետ բանավոր և գրավոր խոսք,

  • Անգլերեն լեզվի իմացություն՝ առնվազն աշխատանքային հաղորդակցության մակարդակով,

  • Տրամաբանական և վերլուծական մտածողություն,

  • Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ,

  • Ինքնուրույն աշխատելու և աշխատանքը ճիշտ կազմակերպելու ունակություն,

  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն,

  • Կոնֆլիկտային իրավիճակներում աշխատելու հմտություններ,

  • Նոր ծրագրեր, գործիքներ և աշխատանքային գործընթացներ արագ սովորելու պատրաստակամություն,

Մենք փնտրում ենք աշխատակցի, ով

  • ոչ միայն կկատարի իրեն տրված հանձնարարությունները, այլև կլինի նախաձեռնող, ինքնակազմակերպվող և լուծումներ առաջարկող,
  • մեզ համար կարևոր է, որ աշխատակիցը կարողանա արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, պատասխանատվություն վերցնել իր աշխատանքի համար և ժամանակի ընթացքում մասնագիտական աճ ունենալ ընկերության ներսում։

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • Երկուշաբթիից շաբաթ
  • 10։00-18։00
Company օverview
Phone
Phone
+374 98 114114

Բաբլոյան Շինը 13+ տարիների փորձ ունեցող շինարարական ընկերություն է, որը զբաղվում է Շինտեխնիկայի և Շինարարական կաղապարների վարձույթով։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media