Get our free app. It won't take up space on your device
Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Medical, Health
Deadline:
9/10/2026

Նկարագրություն

Invitro Armenia-ն փնտրում է պատասխանատու, բարեհամբույր և հաճախորդակենտրոն Ադմինիստրատորի, ով կապահովի բուժառուների պատշաճ ընդունումն ու սպասարկումը և մասնաճյուղի ամենօրյա աշխատանքների արդյունավետ կազմակերպումը։

Պարտականություններ

  • իրականացնել բուժառուների գրանցում և սպասարկում, համապատասխան ծրագրերում
  • ներկայացնել ընկերության ծառայությունները
  • պատասխանել հեռախոսազանգերին և բուժառուներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
  • բուժառուներին ուղղորդել իրենց հետաքրքրող հարցերի և ծառայությունների վերաբերյալ,
  • աշխատել հաճախորդների տվյալների բազայի հետ,

Պահանջներ

  • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • բժշկական ոլորտում հաճախորդների սպասարկման աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • համակարգչային ծրագրերով աշխատելու կարողություն,
  • հաղորդակցման և խնդիրների արագ լուծման հմտություններ,
  • բարեհամբույր, պատասխանատու և ուշադիր աշխատանքային մոտեցում,
  • թիմում աշխատելու կարողություն։

Մենք առաջարկում ենք՝

  • կայուն աշխատանք միջազգային բժշկական ընկերությունում,
  • մասնագիտական ուսուցում և աջակցություն,
  • զարգանալու և մասնագիտական աճի հնարավորություն,
  • հարմարավետ և համագործակցային աշխատանքային միջավայր։
Company օverview
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 60 651010

INVITRO Armenia-ն միջազգային INVITRO ցանցի անդամ է՝ 𝟐𝟎+ տարվա փորձով բժշկական լաբորատոր ախտորոշման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը։

Մենք համատեղում ենք միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձր մասնագիտական չափանիշները՝ ապահովելով ճշգրիտ և վստահելի լաբորատոր հետազոտություններ։ INVITRO-ն գործում է 5 երկրում, ունի ավելի քան 1,860 բժշկական գրասենյակ և ամեն տարի սպասարկում է ավելի քան 17 միլիոն բուժառուի։

Մեր հաջողության հիմքում մարդիկ են։ Մենք հավատում ենք, որ որակյալ բժշկական ծառայությունը սկսվում է ուժեղ, պատասխանատու և զարգացող թիմից։ Այդ պատճառով ստեղծում ենք աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում են մասնագիտական աճը, համագործակցությունը, նախաձեռնողականությունը և շարունակական զարգացումը։

Միանալով INVITRO Armenia-ին՝ Դուք դառնում եք միջազգային չափանիշներով աշխատող կազմակերպության մի մասը, որտեղ հնարավորություն կունենաք զարգացնել Ձեր մասնագիտական հմտությունները։ Մեզ հետ աշխատում է ավելի քան 𝟏𝟓․𝟎𝟎𝟎 մասնագետ, որոնցից 𝟏․𝟏𝟗𝟎-ը բժիշկներ են։

INVITRO-ի 7 առաջատար լաբորատոր կենտրոնները գործում են ISO 15189 և ISO/IEC 27001 միջազգային ստանդարտներին համապատասխան, իսկ սարքավորումները մատակարարվում են ոլորտի գլոբալ առաջատարներից՝ Roche, Abbott, Siemens, Sysmex և Vector-Best։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media