Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատոր

VIP Driving

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Administrative, Clerical
Deadline:
6/24/2026

Նկարագրություն

Vip Driving ավտոդպրոցը փնտրում է պատասխանատու և կազմակերպված ադմինիստրատիվ աշխատակցի՝ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Ապահովել հաճախորդների գրագետ սպասարկում՝ պատասխանելով հեռախոսազանգերին, վարելով գործնական նամակագրություն և ընդունելով հաճախորդներին գրասենյակում։
  • Տրամադրել տեղեկատվություն դասընթացների, գների և պայմանների վերաբերյալ
  • Հետևել օնլայն գրանցումների համակարգի ճիշտ և անխափան աշխատանքին
  • Համակարգել հրահանգիչների դասացուցակներն ու գրաֆիկները
  • Հետևել վճարումների գործընթացին՝ կանխիկ և օնլայն վճարումների ընդունում, գրանցում և վերահսկում
  • Ապահովել գրասենյակի կազմակերպված, կարգապահ և բարեհամբույր աշխատանքային միջավայրը

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի
  • Օտար լեզուների իմացություն (անգլերեն կամ ռուսերեն)
  • CRM համակարգերից օգտվելու իմացություն՝ ցանկալի է
  • Պատասխանատվության զգացում
  • Կրթություն
  • Աշխատանքային փորձ
  • Պարտադիր հմտություններ
  • Ցանկալի հմտություններ

Հավելյալ նշումներ

Եթե ուզում եք մեր թիմի մի մասը դառնալ, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում եք։

🚗 VIP DRIVING ավտոդպրոցը հիմնադրվել է 2013 թվականին՝ նպատակ ունենալով պատրաստել վստահ, գիտակցված և պատասխանատու վարորդներ։
📍 Այսօր մենք ունենք 3 մասնաճյուղ Երևանում, որտեղ մեր մասնագիտական թիմը հոգ է տանում յուրաքանչյուր ուսանողի անհատական առաջընթացի մասին։

📚 Ինչ ենք մենք առաջարկում՝
✅ Տեսական և գործնական դասընթացներ (B և C կարգ),
✅ Փորձառու և հավաստագրված հրահանգիչներ,
✅ Ժամանակակից և տեխնիկապես լավ վիճակում գտնվող մեքենաներ,
✅ Հարմար գրաֆիկներ և մատչելի փաթեթներ,
✅ Թեստավորման և ատեստավորման աջակցություն։

🎯 Մեր նպատակն է ոչ միայն վարելու հմտություններ փոխանցել, այլ նաև ձևավորել անվտանգ վարքագիծ՝ հիմնված Ճանապարհային երթևեկության կանոնների խորը իմացության վրա։

📈 Արդեն 1000-ից ավելի շրջանավարտներ վստահել են մեզ իրենց առաջին քայլերն անելու հարցում։

💬 Միացե՛ք մեր համայնքին, հետևե՛ք մեզ, և սկսե՛ք Ձեր ճանապարհը՝ վստահ և պրոֆեսիոնալ։

📞 Հարցերի և գրանցման համար՝
📱 +374 9999 5555
🌐 www.vipdriving.am
📍 Մեր մասնաճյուղերը՝

  • Երևանի սրտում՝ Կենտրոն, Մաշտոցի պողոտա 40
  • Արաբկիր վարչական շրջան, Հրաչյա Քոչար 27
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Ռաֆֆու 103/9


ՎԻՊ ԴՐԱՅՎԻՆԳ — Միասին ձևավորենք որակյալ վարորդների սերունդ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media