Ադմինիստրատոր
Avanta
Նկարագրություն
Ավանտան աշխատանքի է հրավիրում խելացի, պատասխանատու, պարտաճանաչ անձանց՝ ադմինիստրատորի թափուր հաստիքը համալրելու համար։
Պարտականություններ
- Դիմավորել հաճախորդներին, բուժառուներին,
- Պատասխանել և կատարել զանգեր,
- Կատարել գրանցումներ,
- Կարգավորել բժիշկների գրաֆիկները,
- Ընդունել վճարումներ,
- Պատրաստել, տպել և պատճենել փաստաթղթեր։
Պահանջներ
- Ունենալ բարձրագույն կրթություն,
- Հայերենի գերազանց իմացություն,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Սթրեսակայունություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ,
- Վաճառքի հմտություններ և փորձ (ցանկալի է)։
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ Նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։
Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից ատամնաբուժության, էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։
Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։