
Ադմինիստրատոր
Vitromed Medical Center
Նկարագրություն
Աշխատանք ակտիվ, դրական և պատասխանատու անձանց համար։
Վիտրոմեդ բժշկական կենտրոնը փնտրում է բարեկիրթ, պատրաստակամ և սթրեսակայուն աշխատակից՝ հաճախորդների/պացիենտների հետ աշխատելու համար:
Աշխատանքային պարտականություններ
- Դիմավորել և ընդունել հաճախորդներին/պացիենտներին, ապահովել համապատասխան հաշվարկների վարումը,
- Տրամադրել տեղեկատվություն կլինիկայի մատուցած ծառայությունների մասին,
- Կազմակերպել բժշկական փաստաթղթերի ձևակերպումը (ուղեգրեր, բժշկական բարտերներ, հաշվետվություններ),
- Կատարել ընդունելության գրանցումներ, աշխատել դրամարկղի և վճարային տերմինալների հետ,
- Պատասխանել հեռախոսազանգերին՝ ապահովելով պրոֆեսիոնալ ծառայություն,
- Կնքել պայմանագրեր պացիենտների հետ,
- Գրանցել պացիենտներին համապատասխան մասնագետների մոտ։
Աշխատանքային պահանջներ
- Հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Հյուրընկալության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Դրամարկղի և վճարային տերմինալների հետ աշխատանքի փորձ,
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS Office, Word, Excel),
- Կիրթ բանավոր և գրավոր խոսք, ինչպես նաև ճիշտ առոգանություն,
- Հանդուրժողականություն և ճկունություն՝ տարբեր իրավիճակներում։
Անհրաժեշտ անձնական հատկանիշներ
- Բարեկիրթ վերաբերմունք,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Սթրեսակայունություն և դրական տրամադրվածություն։
Եթե Դուք համապատասխանում եք այս պահանջներին և պատրաստ եք միանալու մեր թիմին, ապա սպասում ենք Ձեր դիմումին:
Բազմապրոֆիլ բժշկական կլինիկա։
- Վիրաբուժական ծառայություններ
- Անպտղության բուժում,
- Արհեստական բեղմնավորում,
- Մեծերի պոլիկնինիկա: