Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատոր

"Barsis" LLC

Industry: Administrative, Clerical
Deadline: 1/19/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Job posting has expired

Աշխատանքի նկարագրություն

Բարսիս ՍՊԸ-ին անհրաժեշտ է ընդունարանի աշխատակից-օպերատոր՝ մինչև 40 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությամբ։

Աշխատանքի պարտականություններ

  • Պատասխանել տեղական և արտասահմանյան մուտքային զանգերին հայերեն, ռուսերեն և / կամ անգլերեն լուզուներով և անհրաժեշտության դեպքում այն ուղղորդել համապատասխան ստորաբաժանում։
  • Դիմավորել հյուրերին, այցելուներին։
  • Ճշտել այցելուի այցի նպատակը, տրամադրել նրան անհրաժեշտ տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում նրան ուղղորդել համապատասխան ստորաբաժանում։
  • Այցելուի ներկայացնել Ընկերությունում առկա թափուր աշխատատեղերի և դրանց դիմելու ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվություն։
  • Գրանցել այցելուների բողոքները/ առաջարկները և փոխանցել համապատասխան ստորաբաժանումներ։
  • Տրամադրել խորհրդատվություն Երևանում և մարզերում Ընկերության վաճառքի կետերի, նրանց հասցեների, հեռախոսահամարների և աշխատաժամերի վերաբերյալ։

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն։
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն:
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
  • MS Office փաթեթի /մասնավորապես Word,Excel/ շատ լավ իմացություն:
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
  • Սթրեսակայունություն:
  • Պատասխանատվության զգացում:
  • Նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է:
  • Այլ օտար լեզվի իմացությունը խրախուսական է (իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն)

Լրացուցիչ տեղեկություններ

Ուշադրություն`

Կարող եք ուղարկել ինքնակենսագրությունները նշված էլ. հասցեին , գունավոր լուսանկարով։

Աշխատանքային պայմաններ՝ 5-օրյա, 09։30 -18։30, երկարաժամկետ:

Spread the word! Share this job on social media