Ադմինիստրատիվ օգնական / գործավարուհի
S.A.V. Group LLC
«Ս.Ա.Վ.գրուպ» ՍՊԸ-ն սիրով իր զարգացող թիմ է հրավիրում ադմինիստրատիվ օգնականի / գործավարուհու։
Մենք ձգտում ենք ստեղծել հարմարավետ մթնոլորտ մեր աշխատակիցների համար, ուստի այս պաշտոնում Դուք առանցքային դեր կխաղաք թիմի արդյունավետ աշխատանքի կազմակերպման գործում: Եթե պատրաստ եք պատասխանատվություն ստանձնել և սիրում եք կարգուկանոն ստեղծել, մենք սպասում ենք Ձեզ։
Ինչ է պետք անել.
- Մուտքային/ելքային նամակագրության բաշխման վերահսկում և համակարգում
- Գործարար նամակագրության վարում ընկերության գործընկերների հետ
- Համագործակցություն փոստային/լոգիստիկ ծառայությունների հետ
- Գործարար/ուղեկցող նամակների, լիազորագրերի, վարչական և կազմակերպչական փաստաթղթերի պատրաստում և կազմում
- Ղեկավարների հանձնարարականների կատարում
Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը.
- Բարձրագույն կրթություն
- Microsoft Office (Excel, Word, Outlook) ծրագրերի հետ աշխատելու վստահ հմտություններ
- Photoshop ծրագրի սկսնակ իմացություն
- CRM ծրագրերի հետ աշխատելու փորձ
- Գործնական նամակագրության և փաստաթղթերի կառավարման փորձ
- Բարձր պատասխանատվություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և բազմաբնույթ առաջադրանք կատարելու ունակություն
- Անգլերեն լեզվի իմացություն (գրավոր և բանավոր)
Ինչ ենք մենք առաջարկում.
Աշխ. ժամերը՝ 9:00-18:00։
Աշխատավարձը մրցակցային, մանրամասները՝ հարցազրույցից հետո:
- Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա
- Բժշկական ապահովագրություն
- Սպորտ փաթեթ
Մենք ուրախ կլինենք, եթե Դուք դառնաք մեր թիմի մի մասը: Ընկերության հաջողության հիմքը նրա աշխատակիցներն են։
"Ս.Ա.Վ" Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ապրանքների ներմուծումն է: