Ադմինիստրատիվ օգնական
D & S Construction LLC
Նկարագրություն
Փնտրում ենք մեր սրտի Ադմինին՝ մեր մեծ ու պրոֆեսիոնալ թիմին միանալու, ինչպես նաև Երևան քաղաքի շինարարական մեգա նախագծերից մեկում ադմինիստրատիվ գրասենյակային աշխատանքներ իրականացնելու համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել գրասենյակի առօրյա աշխատանքները
- Իրականացնել մուտքային/ելքային փաստաթղթերի մշակում (սկանավորում, պատճենահանում, դասավորում, ուղարկում)
- Վարել մուտքային և ելքային նամակագրություն
- Կազմակերպել և պահպանել փաստաթղթաշրջանառություն
- Համակարգել գրասենյակային գործընթացներ և կուրիերային / առաքման ծառայություններ
- Համագործակցել մատակարարների հետ
- Կազմակերպել հանդիպումներ, մշակել օրակարգեր, ինչպես նաև աջակցել ներքին միջոցառումների կազմակերպմանը
- Աջակցել բաժինների ղեկավարներին և ղեկավարությանը վարչական հարցերում
- Կատարել այլ ադմինիստրատիվ հանձնարարություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ
- Հայերենի գերազանց իմացություն
- Ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- MS Office ծրագրերի լավ իմացություն
- Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք հուսալի և զարգացող շինարարական ընկերությունում,
- Աշխատանք ընտանեկան և պրոֆեսիոնալ թիմում,
- Աշխատանք, որը հնարավորություն է տալիս սովորել և զարգանալ ամենաարդիական ու դինամիկ ոլորտի ներսում,
- Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն
Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին՝ երկար տարիների փորձ ունեցող հմուտ, բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր թիմի տեսլականն է՝ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ` օգտագործելով միայն որակյալ նյութեր, սարքավորումներ և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Կարճ ժամանակում Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հասցրել է վայելել հավատարիմ գործընկերների և շնորհակալ հաճախորդների վստահությունը, ինչն էլ մեր թիմի աշխատանքի հիմնական նպատակն է: