Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատիվ օգնական

HR solutions Armenia LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Deadline:
11/22/2025

Նկարագրություն

Ուշադրություն․ հաստիքի համալրման գործընթացը համակարգվում է HR Solutions Armenia ընկերության կողմից։

Ընկերության մասին

«Փրոմոուշն» ՍՊԸ-ն հանդիսանում է պետական և դոնորային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների գործընթացների խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում։

Մենք աշխատում ենք ինչպես պետական, այնպես էլ կիսապետական և մասնավոր կառույցների հետ՝ ապահովելով էլեկտրոնային գնումների, մրցույթների և աճուրդների մասնագիտական աջակցություն։
Մեր նպատակը պարզ է՝ բարձրացնել գնումների արդյունավետությունը՝ առաջարկելով թափանցիկություն, պրոֆեսիոնալիզմ և երկարաժամկետ գործընկերություն։

Աշխատանքային պարտականություններ

  • Դիմավորել և ճանապարհել այցելուներին, ապահովել հյուրընկալ միջավայր,
  • Տրամադրել տեղեկատվություն ընկերության ծառայությունների վերաբերյալ,
  • Կազմակերպել փոստային և այլ առաքումներ, վարել մուտքային և ելքային նամակագրություն,
  • Ընդունել, վերահասցեավորել և իրականացնել հեռախոսազանգեր,
  • Վերահսկել գրասենյակի նյութատեխնիկական ապահովվածությունը և կազմել պահանջագրեր,
  • Հետևել գրասենյակի գույքի պատշաճ օգտագործմանը և մաքրությանը,
  • Կազմակերպել տպագրական աշխատանքները և աջակցել վարչական գործընթացներում,
  • Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպչական հմտություններ,
  • Տիրապետում MS Office փաթեթին և համակարգչային ծրագրերին,
  • Լավ գիտելիքներ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներից,
  • Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Աշխատանքային փորձը ադմինիստրատիվ ոլորտում դիտարկվում է որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք

  • Հաճելի և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր,
  • Ազատ և աջակցող թիմ,
  • Զարգացման և մասնագիտական առաջընթացի հնարավորություն,
  • Աշխատանք առաջատար խորհրդատվական ընկերությունում՝ պետական գնումների ոլորտում։
Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 540588

HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:

Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:

HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Family medical insurance
Family medical insurance
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media