
Ադմինիստրատիվ օգնական
Crypto Store
Industry:
Administrative, Clerical
Deadline:
4/9/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Junior
Նկարագրություն
Կրիպտոարժույթների առք ու վաճառքով զբաղվող ընկերությունը փնտրում է ադմինիստրատիվ օգնական, ով կզբաղվի նաև կազմակերպության առաջխաղացմամբ սոցիալական տարբեր հարթակներում։
Պետք է ունենալ կիրթ խոսակցական, ներկայանալի արտաքին,օտար լեզուների իմացությունը (ռուսերեն,անգլերեն) և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն։
Պարտականություններ
- Հաճախորդների դիմավորում և սպասարկում,
- Ընկերության մասին առկա ինֆորմացիայի և ծառայությունների տրամադրում,
- Նամակագրություն պահել ներկա հաճախորդների հետ, ինչպես նաև շփվել սոցիալական ցանցերի հետևորդների հետ, ժամանակին պատասխանել հարցերին և մեկնաբանություններին
- Համացանցից տարբեր ինֆորմացիաների պեղում և ընթացիկ գրասենյակային այլ աշխատանքներ, scan, mailing և այլն։
- Սոցիալական մեդիա հարթակների շարունակական վարում (Facebook, Instagram)
- Համապատասխան գովազդային նյութերի պատրաստում, տեղադրում, դրանց տեսանելիության վերահսկում
- Վարել ընկերության պաշտոնական կայքը տեխնիկական թիմի աջակցությամբ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է մարքեթինգի, կառավարման կամ լեզուների ուղղվածությունը,
- Աշխատանքային փորձը սպասարկման և ադմինիստրատիվ ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Կայքերի և սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն,
- Facebook Business Manager, Instagram for Business, LinkedIn Business գործիքների իմացություն:
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, G-Suit, Adobe Photoshop):
- Գերազանց հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, անգլերենի լավ իմացություն:
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․հասցեին՝ հայերեն կամ անգլերեն տարբերակով։
Աշխատանքային գրաֆիկը 6 օրյա. երկուշաբթից - շաբաթ՝ 10:00 ից մինչև 19:00։
How to apply?