Ադմինիստրատիվ օգնական / 1C օպերատոր
LOGIC GROUP LLC
Նկարագրություն
Լոջիք Գրուպ ընկերությանն անհրաժեշտ է ներմուծման մասնագետի օգնական/1C օպերատոր՝ պատասխանատու, կազմակերպված և մանրուքների նկատմամբ ուշադիր աշխատակից։
Աշխատանքային պարտականություններ
- Աջակցել ներմուծման և գնումների գործընթացների կազմակերպմանը և ընթացիկ վերահսկմանը
- Վարել նամակագրություն գործընկերների հետ
- 1C-ում ձևակերպել պատվերներ, մուտքեր, ապրանքների և ծառայությունների ընդունման փաստաթղթեր և այլ անհրաժեշտ գործառնություններ
- Ստուգել ապրանքների անվանումների, քանակների, գների և փաստաթղթերի համապատասխանությունը
- Հետևել պատվերների պատրաստման և ստացման ընթացքին
- Հավաքագրել, ստուգել և համակարգել ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերը
- Տվյալները մուտքագրել և թարմացնել 1C համակարգում
- Հետևել մուտքագրված տվյալների ճշտությանը և փաստաթղթերի ճիշտ ձևակերպմանը
- Վարել Excel աղյուսակներ՝ պատվերների, մատակարարումների և վճարումների վերաբերյալ
- Աջակցել բաժնի ղեկավարին ընթացիկ կազմակերպչական և ադմինիստրատիվ աշխատանքներում
- Պահպանել և դասակարգել ներմուծման և գնումների փաստաթղթերը
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Անգլերենի իմացությունը ցանկալի է
- MS Office-ի լավ իմացություն
- 1C ծրագրի իմացությունը պարտադիր է, իսկ աշխատանքային փորձը՝ առավելություն
- Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Թվերի և փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություն
- Արագ սովորելու և թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-17։30, 30 րոպե ընդմիջում՝ 13։00-13։30, շաբաթ օրը մինչև ժ․ 13։00, կիրակի հանգիստ։
Լոջիք ընկերությունը զբաղվում է առևտրային, պահեստային և արդյունաբերական սառնարանային համակարգերի և դարակաշարերի արտադրությամբ, ներմուծմամբ, մոնտաժման և սպասարկման աշխատանքներով: Մեր ընկերությունն առաջարկում է նաև առևտրային կահավորանքի և սարքավորումների գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ լուծումներ: Մեզ մոտ կարելի է գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է սուպերմարկետի համար: