Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատիվ աշխատանքների համակարգող

Մանկության Ակադեմիա

Industry: Administrative, Clerical, Customer Support, Client Care
Deadline: 6/26/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

<<Մանկության Ակադեմիա>> նախադպրոցական ուսումնական հաստատությունը փնտրում է ակտիվ և պատասխանատու աշխատակցի՝ ադմինիստրատիվ աշխատանքների համակարգողի հաստիքի համար մեր կենսուրախ թիմը լրացնելու նպատակով, ով կօգնի տնօրենին Ակադեմիայի բնականոն աշխատանքային գործընթացի կազմակերպման հարցում:

Պարտականություններ

  • Տրամադրել ընդհանուր աջակցություն և տեղեկատվություն այցելուներին, պատասխանել հեռախոսազանգերին,
  • Կազմակերպել և պլանավորել Ակադեմիայի աշխատանքնային հանդիպումները, քննարկումները, վերապատրաստման և դասընթացային աշխատանքները,
  • Աջակցել կանոնավոր պլանավորված հաշվետվությունների, հաճախումների ցուցակների պատրաստմանը,
  • Զարգացնել վարչական անձնակազմը՝ տրամադրելով տեղեկատվություն, կրթական հնարավորություններ և փորձառական աճի հնարավորություններ,
  • Կատարել ադմինիստրատիվ պարտականություններ,
  • Հաճախորդների հետ կապ հաստատել՝ գրելով նամակներ և պատասխանել նրանց հուզող հարցերին,
  • Մշակել և թարմացնել վարչական համակարգերը՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար,
  • Պահպանել մասնագիտական ​​և տեխնիկական գիտելիքները` մասնակցելով ուսումնական սեմինարներին, մասնագիտական ​​հրապարակումների վերանայման կարիերայի տոնավաճառներին, տեղեկատվական հարթակներում Ակադեմիայի գործունեության առաջմղմանը,
  • Աջակցել դասերի համակարգմանը և միջոցառումների կազմակերպմանը,
  • Կատարել հարակից այլ պարտականություններ՝ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների պարտադիր գրավոր/բանավոր հաղորդակցման հմտություններ:
  • Համակարգչային ծրագրերի իմացություն :
  • Հաղորդակցվելու կարողություն և համագործակցելու ունակություն։
  • Կազմակերպվածություն և աշխատանքի պլանավորում։
  • Թիմում աշխատելու ունակություն։
  • Վերլուծելու, առողջ դատելու ընդունակություն և զգոնություն։
  • Աշխատանքային խնդիրները լուծելու ունակություն։
  • Նախաձեռնողականություն և ճկունություն։
  • Պարտաճանաչություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը` երկուշաբթի-ուրբաթ

Ժամերը`08:30-18:30

Spread the word! Share this job on social media