
Ադմինիստրատիվ աշխատակից
Kostanyan Aesthetics
Նկարագրություն
Kostanyan_aesthetics բժշկության կլինիկային անհրաժեշտ է ադմինիստրատիվ աշխատակից։
Հիմնական պարտականություններ
- Հաճախորդների զանգերի սպասարկում (ելքային և մուտքային զանգեր),
- Հակիրճ խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում կլինիկայում իրականացվող պրոցեդուրաների և տրամադրվող ծառայությունների մասին,
- Հերթագրումների և գրանցումների իրականացում,
- Հաճախորդների ուղորդում համապատասխան մասնագետների մոտ՝ կախված բացահայտված պահանջներից և խնդիրներից,
- Հաճախորդների հոսքի և հերթի կառավարում,
- Հաճախորդների սպասարկում՝ կլինիկայի կողմից սահմանված կարգերին համապատասխան,
- Այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում։
Պահանջվող հմտություններ
- Հաճախորդների սպասարկման և հաղորդակցման զարգացած հմտություններ,
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն,(գերազանց՝ բանավոր և գրավոր) անգլերեն (գերազանց՝ բանավոր և գրավոր),
- Գործնական նամակների ձևակերպում,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, CRM համակարգերի պրակտիկ գիտելիքները կդիտվեն որպես առավելություն,
- Բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
- Փորձը ադմինիստրատիվ ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Տարիքը՝ 18-35տ․։
Կոստանյան Էսթետիկսը հիմնադրվել է բժիշկ Արմեն Կոստանյանի կողմից։ Լինելով Հայաստանում առաջին պլաստիկ էսթետիկ վիրաբույժ Հրաչիկ Կոստանյանի որդին՝ Արմեն Կոստանյան մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ է շարունակում Հայաստանում պլաստիկ էսթետիկ վիրաբուժության հիմնադրի գործը։
Մեր նպատակն է ունենալ Հայաստանում ամենաանվտանգ էսթետիկ բժշկությունը, ինչին ուղղված մեր ջանքերը հնարավորինս նվազեցրել են հնարավոր բարդությունները տարբեր պրոցեդուրաների ժամանակ։ Կարևորելով անվտանգությունը՝ մենք առաջինն ենք Հայաստանում կիրառել ուլտրաձայնային հսկողության տակ ներարկումներ։ Հպարտ ենք շեշտել, որ էսթետիկ բժշկության մեջ աշխարհում ներկայումս լայնորեն կիրառվող ուլտրաձայնային սարքի ստեղծման գաղափարը և առաջարկը եղել է բժիշկ Արմեն Կոստանյանի կողմից։ Ավելին, նույնանման համագործակցության շրջանակում շուտով բժիշկներին հասանելի կդառնա մեկ այլ՝ մինչ այժմ նմանը չունեցող, ուլտրաձայնային սարք։