Get our free app. It won't take up space on your device

Accountant

ASEDL LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Production, Operations
Deadline:
10/17/2022
Job posting has expired

Նկարագրություն

ԱՍԷԴԼ-ի ֆինանսական բաժնի ներքին կառավարչական հաշվառման թիմին միանալու ենք հրավիրում հաշվապահի, ով իրականացնելու է դրամական միջոցների հաշվարկ և փոխանցումներ, գործընկերների հետ ունեցած ֆինասական պարտավորությունների ժամանակին վճարումները, կազմում է պարտքերի հաշվետվություններ, ապահովում է ծրագրային ճիշտ ձևակերպումներ;

Պարտականություններ

  • Իրականացնում է դրամական միջոցների հաշվարկ, փոխանցումներ, հաշվետվություններ
  • Համագործակցում է բանկերի հետ ըստ անհրաժեշտության
  • Իրականացնում և վերահսկում է տեղական և արտաքին մատակարարների փոխանցումները, պարտքերը և կանխավճարները
  • Իրականցնում է աշխատողների փոխառությունների և կանխավճարների ամսական վերլուծություն
  • Իրականացնում է Ընկերության կոմունալ ծախսերի և հարկերի վճարումները
  • Համապատասխան ծրագրում իրականացնում է վճարումների և փոխանցումների ճիշտ ձևակերպումները
  • Ձևակերպում է Ընկերության նվեր ակտերի վճարումները համապատասխան ծրագրում
  • Մուտքագրում է բանկային քաղվածքները համապատասխան ծրագիր

Պահանջներ

  • Տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն
  • ՀՀ հարկային և այլ օրենսդրական կարգավորումների իմացությոն
  • Excel և 1C ծրագրերի իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր երկուշաբթիից–շաբաթ

Company օverview
address
Address
Ք.Երևան,Միկոյան 10
address
Number of employees
51-150
Phone
Phone
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
No dress code
No dress code
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media