
3D մոդելավորող / ZBrush-ի մասնագետ
KHG Designs
Նկարագրություն
KHG Designs-ը առաջատար 3D զարդերի դիզայն ստուդիա է, որն աշխատում է միջազգային բրենդների հետ։ Մեզ մոտ դու ոչ միայն կզարգանաս մասնագիտական տեսանկյունից, այլև կլինես ստեղծագործ թիմի մի մասը։ Եթե սիրում ես զարդերի աշխարհը և ուզում ես զարգանալ 3D մոդելավորման մեջ՝ սպասում ենք քեզ մեր թիմում։
💎 Ինչո՞վ ես զբաղվելու
- Ստեղծելու ես յուրահատուկ 3D մոդելներ,
- Կաշխատես իրական պատվերների վրա՝ հայտնի բրենդների համար,
- Կօգտագործես առաջատար ծրագրեր՝ Matrix, Rhino, ZBrush, Blender և այլն,
- Կմասնակցես թիմային քննարկումներին և նոր գաղափարներ կառաջարկես։
🎯 Ի՞նչ ենք սպասում քեզանից
- Առնվազն 3 տարվա փորձ 3D մոդելավորման,
- Matrix-ի և Rhino-ի խորացված իմացություն,
- SubD, Z-Brush, Blender, Grasshopper ծրագրերի իմացությունը մեծ առավելություն է,
- Ստեղծագործական մտածելակերպ, ուշադրություն մանրուքներին և պատասխանատվություն։
Հավելյալ նշումներ
🎁 Ի՞նչ ենք առաջարկում
- ✨ Մրցունակ աշխատավարձ,
- ✨ Զարգացման ու աճի հնարավորություն փորձառու թիմի կողքին,
- ✨ Հարմարավետ աշխատավայր Երևանի սրտում,
- ✨ Ընկերական ու ստեղծագործ միջավայր։
⏰ Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի – ուրբաթ՝ 09:00 – 18:00, շաբաթ՝ 09:00 – 13:00, կիրակի՝ հանգիստ օր
Քո գիտելիքներն ու փորձը մեզ մոտ կարևոր են։
Սպասում ենք քեզ մեր թիմում։💎✨