1C ծրագրավորող
Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ
Աշխատանքի նկարագրություն
- 1C ծրագրավորման լեզվով համապատասխան ծրագրային փոփոխությունների կատարում
- Գիտելիքները պահանջվածից ցածր լինելու դեպքում հնարավոր է նաև տվյալ մասնագետին ներառել անվճար ուսուցման ծրագրում՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով:
Պարտականությունները
- 1C7 և 1C8 համակարգի բոլոր մոդուլների համար կոնֆիգուրացիայի լրամշակում, «զրոյից» կոնֆիգուրացիայի ստեղծում:
- Տիպային և ոչ տիպային կոնֆիգուրացիաների լրամշակում և մշակում:
- Կոնֆիգուրացիաների բարելավումներ (պահեստ, առևտուր, հաշվապահություն և այլն):
- 1C համակարգի մոնիթորինգի և անսարքությունների շտկման և կարգավորման աշխատանքների իրականացում
- Այլ ինֆորմացիոն համակարգերի հետ ինտեգրման մեխանիզմների մշակում:
Անհրաժեշտ որակաորումները
- Բարձրագույն տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն
- 1C7 և 1C8 Ծրագրավորման լեզուների իմացություն,
- OOP / OOD սկզբունքների և դիզայնի ձևերի ամբողջական ընկալում,
- Ծրագրային ապահովման մշակման, թեստավորման և ներդրման ստանդարտների իմացություն,
- Microsoft SQL-ի իմացություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման , նոր նախագծերի մշակման և իրագործման, ֆրանչայզ մոդելների ստեղծման և ձեռք բերման գծով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն, ուղեկցում ենք տնտեսական գործունեության բոլոր փուլերում: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում: