Get our free app. It won't take up space on your device

1C սպասարկող

ARGE BUSINESS LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Other
Deadline:
10/10/2026

Նկարագրություն

«ARGE BUSINESS» ՍՊԸ-ն փնտրում է 1C սպասարկող, ով պատասխանատու կլինի ընկերությունում 1C համակարգի անխափան աշխատանքի ապահովման, օգտատերերի աջակցության և առաջացող տեխնիկական խնդիրների լուծման համար։

Պարտականություններ

  • 1C համակարգի օգտատերերի ամենօրյա աջակցություն և առաջացած խնդիրների օպերատիվ լուծում,
  • 1C-ում առաջացող սխալների ախտորոշում և պատճառների բացահայտում,
  • օգտատերերի հասանելիությունների և իրավունքների կառավարում,
  • 1C համակարգի աշխատանքի մոնիթորինգ և տեխնիկական սպասարկում,
  • համակարգի թարմացումների և անհրաժեշտ կարգավորումների իրականացում,
  • 1C-ի և այլ համակարգերի միջև տվյալների փոխանակման գործընթացների վերահսկում,
  • տվյալների բազայի աշխատանքի և տվյալների ամբողջականության վերահսկում,
  • անհրաժեշտության դեպքում խնդիրների փոխանցում 1C ծրագրավորողին կամ արտաքին տեխնիկական մասնագետին,
  • 1C համակարգի հետ կապված օգտատերերի հարցերի և դիմումների գրանցում ու հետագա վերահսկում,
  • ընկերության բիզնես գործընթացների ավտոմատացմանն ու 1C համակարգի բարելավմանը վերաբերող խնդիրների բացահայտում և առաջարկների ներկայացում։

Պահանջներ

  • 1C համակարգի սպասարկման և աջակցության ոլորտում աշխատանքային փորձ,
  • 1C-ի առնվազն մեկ կոնֆիգուրացիայի հետ գործնական աշխատանքի փորձ,
  • 1C-ում առաջացող խնդիրների ինքնուրույն ախտորոշման և լուծման կարողություն,
  • Windows օպերացիոն համակարգերի և համակարգչային ցանցերի վերաբերյալ հիմնական գիտելիքներ,
  • տվյալների բազաների աշխատանքի վերաբերյալ ընդհանուր պատկերացում,
  • MS SQL-ի կամ PostgreSQL-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • 1C-ի թարմացումների, backup-ի և տվյալների փոխանակման գործընթացների վերաբերյալ փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • տեխնիկական խնդիրները վերլուծելու և համակարգված մոտեցմամբ լուծելու ունակություն,
  • պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և արագ արձագանքելու կարողություն,
  • օգտատերերի հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություն։

Կդիտարկվի որպես առավելություն

  • առևտրային, լոգիստիկ, պահեստային կամ դիստրիբուցիոն ընկերություններում 1C-ի սպասարկման փորձը,
  • վաճառքի, պահեստի, լոգիստիկայի կամ հաշվապահական գործընթացների հետ աշխատելու փորձը,
  • 1C և այլ բիզնես համակարգերի ինտեգրման կամ տվյալների փոխանակման փորձը։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքի վայր՝ Երևան
  • Աշխատանքի ձևաչափ՝ գրասենյակային / ամբողջ դրույք
  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ, 09:00–18:00
  • Աշխատավարձ՝ մրցակցային՝ կախված թեկնածուի փորձից և մասնագիտական գիտելիքներից

Ընկերության կողմից նախատեսված է․

  1. Բժշկական ապահովագրություն,
  2. Անվճար սնունդ
  3. Նվերներ` տոների կապակցությամբ,
  4. Կորպորատիվ զեղջեր
  5. Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն՝ նշելով «1C սպասարկող» հաստիքի անվանումը։

Company օverview
address
Address
47/1 Sharur Street, Yerevan, Armenia
address
Number of employees
151-500
website
Website
Phone
Phone
+374 98 199542

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։

Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։

Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։

Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media