Get our free app. It won't take up space on your device

1C օպերատոր

SZ

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Sales, Business Development
Deadline:
12/18/2026

Նկարագրություն

«Էսզեթ Ֆարմա» ընկերությունը հրավիրում է աշխատանքի 1C օպերատորի՝ ապրանքների և հաճախորդների վերաբերյալ տվյալների մուտքագրման, մշակման և թարմացման աշխատանքներ իրականացնելու համար։

Փնտրում ենք ուշադիր, պատասխանատու և կազմակերպված մասնագետի, ով կարողանում է ճշգրիտ աշխատել տեղեկատվության հետ և տիրապետում է անհրաժեշտ համակարգչային ծրագրերին։

Պարտականություններ

  • 1C ծրագրում ապրանքների մուտքագրում և գրանցում։
  • Ապրանքային քարտերի ստեղծում, լրացում և թարմացում։
  • Ապրանքների վերաբերյալ տվյալների ստուգում և ճշգրտում։
  • Հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների տվյալների մուտքագրում ու թարմացում։
  • MS Word և MS Excel ծրագրերով փաստաթղթերի և հաշվետվությունների պատրաստում։
  • Մուտքագրված տեղեկատվության ճշգրտության և ամբողջականության ապահովում։
  • Այլ ընթացիկ աշխատանքներ։

Պահանջներ

  • 1C ծրագրի իմացություն (ցանկալի է՝ 1C 8.3)։
  • MS Word և MS Excel ծրագրերի լավ իմացություն։
  • Հայերենի և ռուսերենի գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն։
  • Տեղեկատվության հետ ճշգրիտ աշխատելու և մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն։
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և նախաձեռնողականություն։
  • Թիմում աշխատելու և աշխատանքային առաջադրանքները սահմանված ժամկետներում կատարելու կարողություն։

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք և երկարաժամկետ համագործակցություն։
  • Մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման հնարավորություն։
  • Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։
  • Ծննդյան օրվա կապակցությամբ մեկ լրացուցիչ հանգստյան օր։

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00–18:00
Շաբաթ՝ 10:00–16:00

Company օverview
address
Address
Yerevan Grigor Hasratyan St., 13/1 Building
address
Number of employees
16-50

«Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ն հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների ու նյութերի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և իր գործունեության ողջ ընթացքում հետևողականորեն զարգացրել է իր մասնագիտական ներուժն ու կարողությունները՝ ապահովելով ոլորտի արդիական պահանջներին համահունչ և նորարարական լուծումներ։

Ընկերությունը համագործակցում է միջազգային հեղինակավոր արտադրողների հետ՝ ապահովելով բարձր որակի, հավաստագրված և ժամանակակից արտադրանքի լայն տեսականի։ Մեր նպատակն է նպաստել ատամնաբուժության և ատամնատեխնիկական ծառայությունների շարունակական զարգացմանը Հայաստանում՝ առաջարկելով վստահելի և նորարարական լուծումներ։

Կուտակած բազմամյա փորձը, մասնագիտական թիմը և գործընկերների վստահությունը հանդիսանում են «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ի կայուն զարգացման և ոլորտում առաջատար դիրքի պահպանման հիմքը։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media