1C Օպերատոր /8.3/ (գ. Մրգավան)
BL Furniture
Նկարագրություն
«ԲԻ ԷԼ» կահույքը փնտրում է պատասխանատու կազմակերպված 1C /8.3/ օպերատորի, ով կմիանա մեր թիմին և կապահովի օպերացիոն գործընթացների սահուն ու արդյունավետ իրականացումը ։
Պարտականություններ
- Ապրանքների մուտքագրում և տվյալների վարում 1C 8.3 համակարգում
- Մուտքային և ելքային փաստաթղթերի ձևակերպում և մշակում
- Վաճառքների, տեղափոխումների և վերադարձների գրանցում
- Պահեստային շարժերի և մնացորդների վերահսկում
- Հաշիվ-ապրանքագրերի և ուղեկցող փաստաթղթերի պատրաստում
- Ապրանքային անվանացանկի (номенклатура) և գնային տվյալների թարմացում
- Պատվերների ձևակերպում և ընթացքի վերահսկում
- Տվյալների ճշգրտության և փաստաթղթաշրջանառության ապահովում
- Համագործակցություն այլ բաժինների հետ
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը
- Գույքագրման գործընթացներին մասնակցություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- 1C 8.3 ծրագրի գերազանց իմացություն
- Համակարգչային գրագիտություն (MS Office, հատկապես Excel-ի լավ տիրապետում)
- Ուշադրություն մանրուքներին և պատասխանատվության բարձր զգացում
- Արագ կողմնորոշվելու կարողություն
- Թիմային աշխատանքի և գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Համապատասխան ոլորտի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Հարմարավետ աշխատանքային միջավայր
Սկսած 2012 թվականից՝ մենք ձևավորում ենք միջավայրեր, որտեղ համադրվում են նրբաճաշակ դիզայնը, ֆունկցիոնալությունը և բարձրակարգ որակը։
Մեր գործունեության հիմքում ընկած է անհատական մոտեցումը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։
Սեփական արտադրամասի առկայությունը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել յուրաքանչյուր փուլ՝ գաղափարի ձևավորումից մինչև կատարյալ ավարտ՝ ապահովելով անթերի կատարում և բացառիկ արդյունք։
Համագործակցելով ոլորտի առաջատար մասնագիտացված արտադրամասերի հետ՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները՝ առաջարկելով բազմազան լուծումներ և իրականացնելով տարբեր բարդության նախագծեր։
Մենք ստեղծում ենք կահույք լամինատից մինչև բարձրակարգ փայտանյութով, իրականացնելով ինչպես էլեգանտ ստանդարտ լուծումներ, այնպես էլ ամբողջությամբ անհատական նախագծեր՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի ճաշակին, տարածքին և ապրելակերպին։
Մեզ համար կահույքը պարզապես արտադրանք չէ, այն միջավայր ստեղծելու արվեստ է։