
1C օպերատոր
Flash Petrol
Նկարագրություն
Ֆլեշ ընկերությունն աշխատանքի է հրավիրում 1C օպերատորի՝ միանալու Ֆլեշ Էքսպրես ընկերության պրոֆեսիոնալ թիմին։
Պարտականություններ
- Տվյալների մուտքագրում և մշակում 1C համակարգում,
- Ապրանքաշրջանառության, պահեստային և ֆինանսական շարժերի վերահսկում,
- Համագործակցություն հաշվապահության և պահեստի բաժնի հետ,
- Առևտրային փաստաթղթերի կազմում,
- Ներքին հաշվետվությունների կազմում,
- Ապրանքների մուտքի և ելքի վերահսկում 1C ծրագրով։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- 1C ծրագրի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Մանրածախ ցանցում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- MS Excel-ի իմացություն,
- Ուշադրություն մանրուքներին,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 10։00-18։00, շաբաթ՝ 10։00-13։00։
ՖԼԵՇ-ը վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ հայկական բրենդինգային կազմակերպությունների կողքին ունի իր ուրույն տեղը։
Երբ որակյալ սպասարկումը սկսկվում է պահեստավորումից։ Միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ վառելիքը պահեստավորվում Է եզակի կրիչներում ։ Պահպանումից հետո հատուկ պայմաններում առաքվում է բենզալցակայաններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:
Մեզ վստահում են 7000 կազմակերպություն։
Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:
Ֆլեշ՝ ավելի քան 100 բենզալցակայան ամբողջ Հայաստանում։
Ֆլեշ՝ վստահի՛ր․