Get our free app. It won't take up space on your device

1C օպերատոր

"Mehrabyan And Sons" LLC

Industry: Administrative, Clerical
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում 1C օպերատորի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։

Պարտականություններ՝

  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի (CRM) վարում և կառավարում 1C ծրագրում,
  • Ընկերության շուկայի զարգացման պատասխանատուների կողմից ձեռքբերված ինֆորմացիայի ամբողջական բազայի կառավարում և թարմացում, գործող հաճախորդների տվյալների ներմուծում CRM համակարգ,
  • Վաճառքի և մարքեթինգի տվյալների ներմուծում CRM համակարգ, ներմուծված տվյալների վերլուծություն,
  • Հաճախորդին մատուցվող ծառայությունների ներմուծում CRM համակարգ,
  • Շուկայի զարգացման պատասխանատուների պարտքացուցակի վարում/վերահսկում՝ հաճախորդի բերված գումարի, ժամկետանց պարտքերի վերաբերյալ և այլն;
  • Հաճախորդների փոխառությունների և մատակարարումների պայմանագրերի ամբողջական ընթացակարգի վարում 1C ծրագրում:
  • Պարտքացուցակի ստուգում և վարում 1C ծրագրում:
  • Անհրաժեշտության դեպքում հաշվետար-օպերատորին փոխարինում:
  • Վաճառքի բաժնի աշխատակիցների փոփոխության դեպքում գնորդների պայմանագրերի ու համաձայնագրերի /ոչ խմբայինի դեպքում / փոփոխում։
  • Ըստ պահանջի հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը:

Պահանջներ՝

  • Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • 1C ծրագրի իմացություն (8.3 տարբերակ),
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Հայերենի և ռուսերենի իմացություն:

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:

Spread the word! Share this job on social media