ՀԾ Օպերատոր
Վենդա ՍՊԸ
Նկարագրություն
Վենդա ՍՊ ընկերությանը անհրաժեշտ է օպերատոր 1C, ՀԾ հաշվապահ ծրագրերի իմացությամբ։
Պարտականություններ
- ԲԱՐՁՐ ՊԱՏՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ
- Նախնական պատվերների ձևաորում
- Էլեկտրոնային հաշիվների դուրս գրում
- Փոխադարձ հաշիվներ ստուգում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ պարտադիր է
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Կազմակերպչական հմտություններ
Հավելյալ նշումներ
Հարցազրույցի մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական:
Վենդա ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թ.-ին: Զբաղվում է կանաչ սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ, հանդիսանալով տվյալ բնագավառում առաջատար ընկերություններից մեկը ՀՀ-ում: Ընկերությունը սուրճի բարձրորակ հումք է ներկրում Նիկարագուայից, Կոլումբիայից, Ուգանդայից, Վիետնամից, Եթովպիայից, Ինդոնեզիայից և այլ երկրներից՝ առաջարկելով հատիկավոր և լուծվող սուրճի ամենամեծ ընտրանին ՀՀ-ում: Ձեռնարկությանը պատկանող «ՉԱՅԿՈՖՖ» սուրճի և թեյի մասնագիտացված խանութ-սրահներում բացի սուրճից ներկայացված են նաև Գերմանիայից ներկրված թեյերի և աքսեսուարների լայն տեսականի: Վենդա ՍՊԸ-ն հանդիսանում է նաև մի շարք հանրաճանաչ սուրճ և քաղցրավենիք արտադրող ընկերությունների միակ ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսին են՝ «Tchibo» Գերմանիա, «Gullon» Իսպանիա, «Croco» Ռումինիա, «Roscafe» Ռուսաստան, «Davidoff» Շվեյցարիա, «Gunz», Ավստրիա, «Dori» Բրազիլիա , «Danesita» Պորտուգալիա, «Любимый Край» ՌԴ, «Milano» Լեհաստան, «Q - Chocolate» Բելգիա: Մենք վստահ ենք, որ ընկերության հաջողություններն ու բոլոր ձեռքբերումները իրականացվել են գործին նվիրված աշխատակիցների շնորհիվ: Մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի և նպատակասլաց մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ: