Get our free app. It won't take up space on your device

1C ծրագրի ներդրման համակարգող- օպերատոր

AREX Co

Industry: Other, Accounting, Finance, Banking
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

Փնտրում ենք Արտադրական ոլորտում աշխատանքային փորձով 1C օպերատոր, ով տիրապետում է ծրագրի ամբողջ ֆունկցիոնալ մասին։

Պարտականություններ

  • Ծրագրում ամբողջ նյութական արժեքների, ապրանքների անվանումների ստեղծում (1C-ում), դրանց անհրաժեշտ որակա-քանակային բնութագրիչների մուտքագրում ծրագիր,
  • Արտադրական պրոցեսի մեջ ներգրավված բոլոր ստորաբաժանումների փոխգործակցության /ծրագրում գործողությունների իրականացման/ քայլերի վերահսկողություն,
  • 1C ծրագրի ներդրման և գործարկման համակարգում,
  • Ծրագրի գործարկման ժամանակ խնդիրների առաջացման դեպքում տեխնիկական խնդիրների արձանագրում և ներկայացում 1C ծրագիրը սպասարկող ընկերություն՝ ծրագրային խնդիրներին լուծում տալու նպատակով։

Պահանջներ

  • Բարձրագույն հաշվապահական կրթություն,
  • Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • 1C-ի գերազանց իմացություն,
  • Ռուսերեն լեզվի իմացություն,

Մեր մասին

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:

Spread the word! Share this job on social media