
1-ին բուժօգնության քույր
Երևան Պարկ
Նկարագրություն
Երևան Պարկին անհրաժեշտ է փորձառու 1-ին բուժօգնության քույր՝ բուժկետում աշխատելու համար։
Պարտականություններ
- Ցուցաբերել առաջին բժշկական օգնություն Երևան Պարկի Հյուրերին և աշխատակիցներին:
- Հաճախ ախտահանել և մաքրել բժշկական սենյակը։
- Հսկել, որպեսզի առաջին բժշկական օգնության համար նախատեսված պարագաները լինեն առկա և պիտանելիության ժամկետները լինեն պահպանված։
- Հետևել կորպորատիվ մշակույթի և հաստատված աշխատանքային էթիկայի և կարգապահական կանոններին:
Պահանջներ
- Քույրական կրթություն,
- Առնվազն կես տարվա աշխատանքային փորձ,
- Բարդ իրավիճակներում արագ արձագանքելու հմտություն,
- Պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 14։00-22։00, հերթափոխային։
Աշխատավարձ՝ Բարձր մրցակցային
Բարի գալուստ Երևան Պարկ՝ ամենամեծ և ամենահավես զվարճանքների այգին տարածաշրջանում։ Ասում են այստեղ երազանքները իրականանում են։ Երևան Պարկում իրականանում են բոլոր տարիքի երեխաների հեքիաթային երազանքները։ Երկու տասնյակից ավելի Եվրոպական հանրաճանաչ ատրակցիոններ փոքրերի, երիտասարդների և ընտանիքների համար, կենդանի ներկայացումներ, տպավորիչ հերոսներ, շատրվաններ և սննդի համեղ անկյուններ` շրջապատված գեղեցիկ կանաչ գոտիով։ Կառուցի՛ր կյանքի հիշողություններ ընկերներիդ և ընտանիքիդ հետ։ Գոռա՛ լիաթոք և ծիծաղի՛ր անհոգ։ Զգա՛ ժամանակը միասին անցկացնելու հաճույքը և դարձիր այս կախարդական աշխարհի մի մասը: