
1 C օպերատոր
MegaFood LLC
Նկարագրություն
«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգաֆուդ» ընկերությունը փնտրում է փորձառու 1 C օպերատորի:
Պարտականություններ
- Պատվերների ձևակերպում,
- Վերադարձների ձևակերպում,
- Հաշվետվությունների ձևավորում,
- Ամենօրյա կտրվածքով Վաճառքի բաժնին տեղեկատվության տրամադրում:
Պահանջներ
- Առնվազն միջին մասնագիտական կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ օպերատորի հաստիքում,
- Excel, 1C ծրագրերի լավ իմացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
- Հայերենի գերազանց և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում: