Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Վեստա

Address: Երևան, Ծովակալ Իսակովի 48/1 (Արգավանդի խաչմերուկից քիչ հեռու)
Number of employees: 51-150
Phone: 093923135
About Us

«Վեստա»-ն Հայաստանում կենցաղային տեխնիկայի, կահույքի և էլեկտրոնիկայի մանրամեծածախ առևտրով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն է: Ընկերությունն իր առաջին խանութ-սրահը բացել է 2001 թվականին Երևանի կենտրոնում: Որոշ ժամանակ անց, առևտրի ծավալների և հաճախորդների թվի աճով պայմանավորված, տեղափոխվել է ք. Երևան, Ծովակալ Իսակովի 48/1 հասցե` ընդլայնելով տարածքը մինչև 23500ք/մ:


2012 թվականից գործում է Գյումրու մասնաճյուղը, իսկ 2020թ․-ի նոյեմբերից նաև Վանաձորում։


«Վեստա» ընկերությունը հանդիսանում է այնպիսի առաջատար արտադրողների պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչպիսիք են Samsung, Philips, Sharp, Gorenje, Midea, Zelmer, Skyworth, Hitachi ընկերությունները։

«Վեստա»-ն, իր զարգացման ճանապարհին հանդիպելով բազում խոչընդոտների, ստեղծել և տարիների ընթացքում կատարելագործել է հակաճգնաժամային ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է եղել եկամուտ ապահովել անգամ 2008 թ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում և մինչ օրս դիմակայել արտաքին տարաբնույթ մարտահրավերներին։

2004 թ.-ից ի վեր ընկերությունը վարում է սոցիալական պատասխանատվության ակտիվ քաղաքականություն, որի արդյունքում որոշ չափով թեթևացվել են բազում կարիքավոր մարդկանց հոգսերը, իսկ առավել ուշագրավը թշնամու ռազմական ակտիվության հետևանքով փլուզված տների վերանորոգման և քաղաքացիներին ժամանակավոր ապաստարաններով ապահավելու նպատակով տրամադրված խոշոր ֆինանսական աջակցությունն է։

Ընկերությունը մատուցում է նաև բարձրակարգ վերանորոգման ծառայություններ:
«Վեստա» սպասարկման կենտրոնը «SAMSUNG» և «Philips» ընկերությունների կողմից ստացել է արտոնագիր, և իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում՝ վերոնշյալ ընկերությունների կողմից հաստատված պահանջներին ու չափորոշիչներին համապատասխան:

Our Values

Կազմակերպության արժեքներ են՝ աշխատասիրությունը, արհեստավարժ աշխատանքային թիմը, արդարությունը, փոխադարձ հարգանքը և ստեղծագործական մոտեցումը։

Photos

Jobs at Վեստա

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Վեստա page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
Երևան, Ծովակալ Իսակովի 48/1 (Արգավանդի խաչմերուկից քիչ հեռու)
address
Number of employees
51-150
Phone
Phone
093923135
Industry
Industry
Sales, Business Development