You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Velora Group-ը գեղեցկության և խնամքի ոլորտում գործող կազմակերպություն է, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, բարձրակարգ և հարմարավետ միջավայր՝ գեղեցկության և ինքնախնամքի ծառայություններից օգտվելու համար։
Կազմակերպության շրջանակում գործում է Velora Beauty Lab գեղեցկության սրահը, որտեղ մատուցվում են վարսահարդարման, մատնահարդարման, հոնքերի ձևավորման, դեմքի խնամքի և գեղեցկության այլ ծառայություններ։
Մենք կարևորում ենք մասնագիտական բարձր մակարդակը, որակյալ սպասարկումը, մաքրությունն ու հարմարավետ աշխատանքային միջավայրը՝ ինչպես հաճախորդների, այնպես էլ մեր թիմի անդամների համար։
Velora Group-ը ձգտում է ձևավորել պրոֆեսիոնալ և զարգացող թիմ՝ ստեղծելով երկարաժամկետ համագործակցության և մասնագիտական աճի հնարավորություններ։